Բաժին. Տնտեսական

2018թ. Հայաստանում գորգերի արտադրությունն աճել է 32.8%-ով

ՀՀ ազգային վիճակագրական ծառայության հրապարակած տվյալների համաձայն 2018թ. ընթացքում Հայաստանում գորգերի արտադրությունը 2017թ. համեմատ աճել է 32.8%-ով և կազմել 26.3 տոննա։

Միևնույն ժամանակ, գուլպեղենի արտադրությունը նվազել է 26.4%-ով և կազմել 10,049.6 հազար զույգ։ Տրիկոտաժեղենի արտադրությունը նվազել է 0.2%-ով և կազմել 4,367.2 հազար, իսկ բամբակյա գործվածքների արտադրությունը նվազել է 17%-ով և կազմել 3.9 տոննա։

Share