Բաժին. Տնտեսական

Յուրաքանչյուր ամիս 50 հազարից ավելի գլուխ գառ հնարավոր է արտահանել Հայաստանի Հանրապետությունից

Կաթիլային ոռոգման հակակարկտային ցանցերի ներդրման և գյուղատնտեսական տեխնոլոգիաների ներդրման աջակցության վերաբերյալ մենք խոսել ենք և պետք է շատ հստակ ասենք, որ այն քաղաքականությունը, որ վարվում էր, և որի ոչ էֆեկտիվությունը հայտնի է դարձել. ենթադրենք անսահմանափակ քանակությամբ դիզվառելիք ուղարկել անորոշ հասցեով, որը գիտենք, թե որտեղ է հայտնվում ի վերջո՝ գյուղացիներին աջակցելու անվան տակ: Այստեղ մենք նույն ձևով փակ աչքերով որևէ բան պետք է չանենք. ինչ անում ենք, պետք է իմանանք՝ ինչ նպատակ ենք հետապնդում:

Ջրամբարաշինության և ճանապարհաշինության հետ կապված հարցերը նույնպես արդեն պարզ են այստեղ:

Մսի և կենդանի գլխաքանակի արտահանման մեխանիզմների գույքագրումն իրականացնել և աջակցել այդ մեխանիզմների զարգացմանը: Պարոն Ղարիբյան, այս թեմայով մենք անցած տարվանից դեռ աշխատում ենք մասնավոր հատվածի հետ և անցյալ տարի հավաստիացում էինք ստացել մասնավոր հատվածից, որ մենք, մասնավորապես, մանր եղջերավոր անասունի և գառան և ոչխարի մսի արտահանման հսկայական պոտենցիալ ունենք, և այսօր մեր գյուղատնտեսությունն ի վիճակի չէ սպասարկել այդ պոտենցիալը, և մեր գործարարները ստիպված են երրորդ երկրներից ներկրել մանր եղջերավոր անասուն և արտահանել:

Նիկոլ Փաշինյան- Բանավոր խոսակցության ընթացքում ես Ձեզ հանձնարարել էի հավաստիանալ դրա ճշմարտության և իրականության մեջ, ինչ հասցրեցիք այս ընթացքում անել կարելի է:

Արամ Ղարիբյան- Շնորհակալություն, իրականում նման պահանջարկ կա, դա հաստատվել է նաև տնտեսվարողների կողմից և այդ պահանջարկն ամիսը կազմում է 50 հազարից ավելի գլուխ մանր եղջերավոր կենդանի: Տնտեսավորողները պատրաստ են արտահանել, եթե Հայաստանում նման քանակությամբ մանր եղջերավոր կենդանի լինի և մթերվի: Ընդ որում, գները 2800-ից 2900 դրամ մեկ կիլոգրամի համար կոնկրետ գյուղացուն կվճարվի:

Նիկոլ Փաշինյան- Ուզում եմ հստակեցնել, խոսքը գառան մասին է, ոչ թե ոչխարի: Ինչ ժամկետի մասին է խոսքը, տարին, ամիսը:

Արամ Ղարիբյան- Յուրաքանչյուր ամիս 50 հազարից ավելի գլուխ գառ պատրաստ են արտահանել Հայաստանի Հանրապետությունից, եթե կլինի նման քանակի մատակարարում:

Նիկոլ Փաշինյան- Շատ լավ, մոտավորապես պատկերացնում ենք դա ինչ ծավալ է, համենայն դեպս դրա որ մասն է այսօր հայաստանում բուծվում, արտադրվում:

Արամ Ղարիբյան- Ընդհանուր գլխաքանակը 650-ից 700 հազար գլուխ է եթե չեմ սխալվում, դա նշանակում է մոտ 400-500 հազար գառի պոտենցիալ արտադրություն կարող է լինել, բայց նաև հայտնի է, որ վերջին տարիներին գյուղացիները որաշակի մասը պահում են և ընդլայնում իրենց արտադրությունը: Հետևաբար, կարծում ենք, որ առաջիկա տարիներին իրատեսական կլինի նման քանակի տեղական արտադրություն ապահովել և արտահանել: Բայց հիմա դիֆիցիտ, որն ինչպես նշեցիք աշխատանքներ են տարվում երրորդ երկրներից ներկրելու և վերարտահանելու Իրանի Հանրապետություն:

Նիկոլ Փաշինյան- պարոն Երիցյան, կարծում եմ սա նույնպես կարևոր թեմա է և խնդրում եմ կառավարության հետ քննարկեք այս ուղղությունը վարկավորելու հնարավորությունները, որպեսզի մենք քաջալերենք մեր գյուղացիներին զարգացնելու ոչխարաբուծությունը, մասնավորապես:

Եվ հաջորդը, վերջինը, պատրաստվել պտուղ բանջարեղենի արտահանման սեզոնին, համոզվել գործող մեխազնիմների գործունակության մեջ և նոր պոտենցիալ արտահանողների համար շուկայի հասանելիության երաշխիքներ ստեղծել: Այստեղ, պարոն Ավինյան, Տնտեսական զարգացման և ներդրումների և ապագա էկոնոմիկայի նախարարության հետ պետք է այս թեման քննարկել: Եվ պարոն Աղաջանյան, ամեն ուրբաթ օրը այս կետերով աշխատանքի վերաբերյալ հավաքեք տեղեկատվությունը բոլոր կետերի և ամենշաբաթյա ռեժիմով ամեն ուրբաթ օր ես Ձեզնից սպասում եմ տեղեկատվություն, թե յուրաքանչյուր ուղղությամբ ինչ է արվում, ինչ չի արվում, ինչ խոչընդոտներ կան և ինչ անելիքներ կան: Իհարկե, այս ցանկն առաջիկայում մենք կընդլայնենք ըստ անհրաժեշտության, բայց այսօր կարծում եմ շատ ճիշտ է, որ միանգամից մենք անցնենք գործի և միջոցառումների ցանկի հաստատմանը:

Տիգրան Ավինյան- արդեն իսկ քննարկել ենք Ձեզ հետ թափուր աշխատատեղերի և կենտրոնների զարգացման հարցը, արդեն իսկ ծրագիրը մշակման փուլում է և մյուս շաբաթ մենք ունենալու ենք քննարկում նախնական կոնցեպտի վերաբերյալ, որը կոչվելու է «Աշխատիր Հայաստան»: Այստեղ կցանկանայի նաև նշել, որ հարցը կոմպլեքս լուծում է ստանալու, մի քանի կետերով, որոնք Դուք նշեցիք, դրանք վերաբերվում էին թափուր աշխատատեղերի ընդհանուր տեղեկատվական կենտրոնին, կարողությունների զարգացման կենտրոններին: Դրանք իրականացվելու են միասնական մի ծրագրի շրջանակում և ես կարծում եմ, որ այստեղ ունենք լայն հնարավորություններ աշխատելու, որովհետև գործազրկության բարձր մակարդակի հետ համատեղ մենք ունենք բավական մեծ քանակի թափուր աշխատատեղեր և այս համընկնումն է, որ դեռևս չկա և պետք է մոտեցնել, որպեսզի գործազրկության մակարդակը կրճատվի, ինչպես նաև այդ թափուր աշխատատեղերի, դրանք արագ համալրվեն համապատասխան կադրերով: Սա է լինելու մեր նպատակը:

Share