Բաժին. Տնտեսական

Ժամանակ. Եթե կառավարությունը ցանկանում է պայքարել սեղմված գա­զի «մաֆիայի» դեմ, պետք է վերահսկի բաշխիչ աշտարակների ճշգրիտ աշխատանքը

«Երեկ տեղի ունեցած կա­ռավարության նիստում առաջարկ է եղել, որ մեքե­նաների լիցքավորման հա­մար վաճառվող սեղմված գազը վաճառվի ոչ թե ծավա­լով, այլ քաշով, և ակցիզային հարկը գանձվի ըստ քա­շի:

Խնդիրը ոչ թե գազը ծա­վալով կամ քաշով վաճառե­լու մեջ է, այլ բաշխիչ աշտարակների մեջ տեղադրված կշեռքների: Դրանք բոլորն էլ խախտված են, այսինքն՝ թե­րակշռում են գազը, և են­թադրենք՝ 800 գրամը կշռում 1 կգ:

Եթե կառավարությունը ցանկանում է պայքարել գա­զի մաֆիայի դեմ, ապա առաջին հերթին պետք է կա­րողանա վերահսկել բաշխիչ աշտարակների ճշգրիտ աշխատանքը», – գրում է Ժամանակ օրաթերթը:

Share