Բաժին. Տնտեսական

Տիգրան Խաչատրյանն ընդունել է Եվրոպական ներդրումային բանկի պատվիրակությանը

ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարար Տիգրան Խաչատրյանն ընդունել է Եվրոպական ներդրումային բանկի (ԵՆԲ) պատվիրակությանը՝ Հարավային Կովկասի տարածաշրջանային ներկայացուցչության ղեկավար Մաչեյ Չուրայի գլխավորությամբ:

Նախարար Խաչատրյանն անդրադարձել է ՀՀ կառավարության հնգամյա ծրագրի տնտեսական բաղադրիչին՝ նշելով, որ հիմնական շեշտադրումը տնտեսական զարգացման տեսանկյունից ներառականությունն է։ Նախարարը ներկայացրել է ազատ մրցակցային պայմաններին, կարգավորումներին առնչվող հարցեր։

ԵՆԲ-ի Հարավային Կովկասի տարածաշրջանային ներկայացուցչության ղեկավար Մաչեյ Չուրան ներկայացրել է նախարարին ԵՆԲ գործունեությունը՝ նշելով, որ բանկն արդեն 11 տարի համագործակցում է Հայաստանի հետ։

Տիգրան Խաչատրյանը հյուրերի հետ քննարկել է ԵՆԲ-ի կողմից Հայաստանում ֆինանսավորվող ծրագրերը, մասնավորապես՝ գյուղատնտեսության, ճանապարհաշինության, էնէերգախնայողության, ոռոգման և այլ ոլորտներում։

Հանդիպման մասնակիցները քննարկել են նաև փոքր և միջին ձեռնարկությունների համար ֆինանսական միջոցների հասանելիության խնդիրը։

Կողմերը պայմանավորվել են փոխանակվել հետագա համագործակցության համար անհրաժեշտ տեղեկատվությամբ։

Share