Բաժին. Տնտեսական

2019թ. հունվարին Հայաստանում միջին ամսական անվանական աշխատավարձն աճել է 4.1%-ով

ՀՀ ազգային վիճակագրական ծառայության հրապարակած տվյալների համաձայն 2019թ. հունվարին Հայաստանում միջին ամսական անվանական աշխատավարձը կազմել է 172,198 դրամ, ինչը 2018թ. համանման ցուցանիշից ավել է 4.1%-ով։

Մասնավորապես, պետական հատվածում միջին աշխատավարձը աճել է 6.5%-ով և կազմել 149,399 դրամ, իսկ ոչ պետական հատվածում միջին աշխատավարձը աճել է 1.8%-ով և կազմել 184,646 դրամ։

Share