Բաժին. Տնտեսական

2018թ.-ին Հայաստանում գարեջրի արտադրությունն աճել է 15.3%-ով

ՀՀ ազգային վիճակագրական ծառայության հրապարակած տվյալների համաձայն 2018թ.-ին Հայաստանում արտադրվել է 23,579 հազար լիտր գարեջուր, ինչը 2017թ.-ի համանման ցուցանիշը գերազանցում է 15.3%-ով։

Միևնույն ժամանակ օղու արտադրությունը նվազել է 31.1%-ով և կազմել 5,044.1 հազար լիտր։ Վիսկիի արտադրությունը նվազել է 23.3%-ով և կազմել 806 հազար լիտր։ Գինու արտադրությունն աճել է 0.3%-ով և կազմել 8,877.4 հազար լիտր, իսկ շամպայն գինիների արտադրությունը նվազել է 12.8%-ով և կազմել 753.4 հազար լիտր։

Share