Բաժին. Տնտեսական

2019թ. հունվարին ՀՀ պետական պարտքն աճել է 28.12 մլն դոլարով

ՀՀ ազգային վիճակագրական ծառայության հրապարակած տվյալների համաձայն՝ 2019թ. հունվարի 31-ի դրությամբ ՀՀ պետական պարտքը կազմում է 6.951 մլրդ դոլար, 2018թ. դեկտեմբերի 31-ի համեմատությամբ այն աճել է 28.12 մլն դոլարով։

Մասնավորապես` արտաքին պարտքն ավելացել է 14.2 մլն դոլարով և կազմել 5.547 մլրդ դոլար։ Ներքին պարտքը ավելացել է 14 մլն դոլարով և կազմել 1.404 մլրդ դոլար։

Share