Բաժին. Տնտեսական

Մեկնարկել է ՄԵղրի ՀԷԿ-ի ներդրող ընկերության ընտրության գործընթացը

Հայտարարություն «Մեղրի» ՀԷԿ-ի կառուցման վերաբերյալ

2007թ. մարտի 19-ին ՀՀ քաղաք Մեղրիում ՀՀ կառավարության և ԻԻՀ կառավարության միջև (այսուհետ՝ կողմեր) ստորագրվել է «Արաքս սահմանային գետի վրա հիդրոէլեկտրակայաններ կառուցելու և շահագործելու բնագավառում համագործակցության մասին» համաձայնագիր:

Կողմերը հայտարարում են «Մեղրի» ՀԷԿ-ի կառուցման ծրագիրն իրականացնող կազմակերպության` ներդրող ընկերության ընտրության մեկնարկի մասին։

Նախատեսվում է, որ ներդրող ընկերությունն ինքնուրույն լուծելու է «Մեղրի» ՀԷԿ-ի կառուցման, շահագործման և տնօրինման հետ կապված ֆինանսական միջոցների հայթայթման և կազմակերպչական բոլոր հարցերը: Շինարարությունը պետք է իրականացվի 5 տարվա ընթացքում, որից հետո 15-20 տարի երաշխիքային ժամկետում «Մեղրի» ՀԷԿ-ի արտադրած էլեկտրաէներգիան պետք է վաճառքի նպատակով տեղափոխվի Իրան` ներդրող ընկերության կողմից կառուցվող մոտ 20կմ երկարությամբ և 220կՎ լարմամբ երկշղթա բարձրավոլտ օդային էլեկտրահաղորդման գծով (Ագարակ ենթակայանում նախատեսելով 3 անջատիչով սխեմա):

Հետաքրքրված ներդրողները «Մեղրի» ՀԷԿ-ի կողմից արտադրվող էլեկտրական էներգիայի գնման գնի վերաբերյալ նախնական առաջարկները, համապատասխան ֆինանսական մոդելի ուրվագծմամբ, կարող են մինչև սույն թվականի ապրիլի 5-ը ներկայացնել ՀՀ էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարարության էլեկտրոնային հասցեին՝ minenergy@minenergy.am: Սույն թվականի ապրիլին նախատեսվում է ԻԻՀ Թեհրան քաղաքում կազմակերպել հանդիպում-քննարկում: Հետաքրքրված ներդրողների մասնակցությունը Թեհրանում կազմակերպվող հանդիպմանը ցանկալի է։ Հանդիպման ընթացքում նախատեսվում է նախապատվություն տալ պոտենցիալ այն ներդրողին, որի կողմից առաջարկվող ֆինանսական մոդելը կընտրվի որպես լավագույնը։ Այնուհետև պոտենցիալ ներդրողին կառաջարկվեն հետագա համագործակցության պայմանները։

«Մեղրի» ՀԷԿ-ի հիմնական բնութագրերը բերված են ստորև․

– Հաշվարկային հզորություն՝ 100 ՄՎտ,

– Էլեկտրական էներգիայի տարեկան հաշվարկային արտադրանք՝ 750-800 մլն.կՎտժ,

– Հաշվարկային ճնշում՝ 90 մ,

– Ճնշումային թունելի տրամագիծ՝ 7,5 մ,

– Ճնշումային թունելի երկարություն՝ 18,2 կմ,

– Կապիտալ ներդրումների ծավալ՝ շուրջ 300 մլն. ԱՄՆ դոլար։

Պատվարը.

Պատվարի տիպը՝ ջրթափային-բետոնային,

բարձրությունը` 9 մ,

կատարի երկարությունը` 200 մ,

Էլեկտրակայանի տիպը` վերգետնյա,

Տուրբինի տիպը՝ ուղղահայաց Francis,

Ճնշումային խողովակաշարի տրամագիծը՝ մինչև 4,3 մ:

Ըստ նախնական գնահատականների՝ բերվում են նաև հիմնական շինարարական աշխատանքների մոտավոր ծավալները.

Ջրթափային պատվար և լրացուցիչ սարքեր

գրունտային (հողային) աշխատանքներ` 820,000 մ3

գրունտային (ժայռային) աշխատանքներ` 160,000 մ3

բետոն` 130,000 մ3

ցեմենտ` 47,000 տ

կաղապարամած (опалубка)` 82,000 մ²

ամրան (арматура)` 5,330 տ

Ճնշումային թունել (ստորև աղյուսակում տվյալները բերված են 8,5 մ թունելի տրամագծով):

Ծավալները պետք է նվազեցվեն թունելի տրամագծին համապատասխան (թունելի տրամագիծը` 7,5 մ):

թունելի փորում (drill-and-blest)` 286,000 մ3

թունելի փորում (TBM)` 1,105,000 մ3

ՕԿՋ` 350,000 մ3

թունելի բետոնային աշխատանքներ` 37,000 մ3

թունելի հավաքովի բետոնե կոնստրուկցիաներ` 154,000 մ3

ցեմենտ` 78,000 մ3

կաղապարամած` 69,000 մ3

ետլիցք (մոտ 10 մմ ավազահատիկներով)` 47,000 մ3

փորում (бурение) և ցեմենտացում` 6,000 գծամետր

ամրան` 13,000 տ

ՀԷԿ-ի շենք.

գրունտային (հողային) աշխատանքներ` 20,000 մ3

գրունտային (ժայռային) աշխատանքներ` 186,000 մ3

բետոն` 17,000 մ3

ցեմենտ` 7,000 տ

կաղապարամած` 9,200 մ²

ամրան` 5,330 տ

Share