Բաժին. Տնտեսական

2019թ. հունվարին Հայաստանում էլեկտրաէներգիայի արտադրությունը նվազել է 26.3%-ով

ՀՀ ազգային վիճակագրական ծառայության հրապարակած տվյալների համաձայն 2019թ. հունվարին Հայաստանում արտադրվել է 621.1 մլն կՎտ ժամ էլեկտրաէներգիա։ 2018թ. հունվարի 830.1 կՎտ ժամ ցուցանիշի համեմատ արտադրության ծավալները նվազել են 26.3%-ով։

Մասնավորապես, ՋԷԿ-երի արտադրությունն նվազել է 61%-ով և կազմել 164.4 մլն կՎտ ժամ։ ՀԷԿ-երի արտադրությունն աճել է 21.3%-ով և կազմել 154.6 մլն կՎտ ժամ։ ՀԱԷԿ արտադրության ծավալները ավելացել են 4%-ով և կազմել 291.9 մլն կՎտ ժամ։ Հողմային կայանների արտադրության ծավալները աճել են 2 անգամ և կազմել 0.6 մլն կՎտ ժամ, արևային կայանների արտադրության ծավալները աճել են 3 անգամ ՝ նույնպես կազմելով 0.6 կՎտ ժամ։

 

Share