Բաժին. Տնտեսական

Թուրքիան իր առաջին անկումն է արձանագրում այս տասնամյակի ընթացքում

Երկուշաբթի հրապարակված տվյալների համաձայն, Թուրքիայի համախառն ներքին արդյունքը վերջին եռամսյակում կրճատվել է 2.4%-ով՝ դրան նախորդած երեք ամսիների սեզոնային ճշգրտված բազայի համեմատությամբ, երբ վերջինս կրճատվել էր 1.6%-ով։ Նախորդ տարի ՀՆԱ-ն նվազել է 3 տոկոսով: Bloomberg-ի կողմից իրականացված կանխատեսումների համաձայն՝ տնտեսագետները ակնկալում են եռամսյակային կտրվածքով 2.4% անկում, իսկ տարեկան կտրվածքով՝ 2.5% անկում։

Աշխարհում տիրող ռեկորդային դրամական խթանման դարաշրջանը գերծանրաբեռնել է թուրքական ընկերություններին, քանի որ կապիտալը դուրս է հոսել՝ վերջին 10 տարիների ընթացքում կրկնապատկված կորպորատիվ վարկերի պատճառով։

Ներդրողների համար անհանգստության պատճառ է այն, որ Թուրքիայից երկար ժամանակ կպահանջվի վերականգնման համար, քանի որ օտարերկրյա կապիտալի հոսքը գնալով նվազում է, իսկ տնային տնտեսություններն ու ընկերությունները սկսում են վճարել պարտքերը: Անձնական սպառման ծավալները տարեկան 8.9%-ով նվազել են նախորդ եռամսյակ՝ Թուրքիայի ՀՆԱ-ի հետ միասին, որը 2017թ. 10,000 դոլարից ընկել է՝ հասնելով մինչև 9,632 դոլար մեկ շնչի հաշվով։

Չնայած անկմանը՝ գանձապետարանի և ֆինանսների նախարար Բերաթ Ալբայրակը ասել է, որ կարևորն այն է, որ վատագույնը այլևս անցյալում է, և տնտեսությունը արագ վերականգնման ճանապարհին է։ Արտահանման ծավալների աճը և տուրիզմից ստացվող եկամուտները կլինեն տնտեսական աճի առանցքային ելքերը, գրել է նա Twitter-ում։

Թուրքիան 2017թ․-ին ամենաարագ աճող զարգացող տնտեսություններից մեկն էր, սակայն նրա աճը հավասարակշռված չէր: Ավելցուկային պետական ծախսերը և արագ վարկային աճը ներկրման և ընթացիկ հաշվի մեծացման պատճառ դարձան։ Զարմանաի չէ, որ տնտսությունը դեռևս վճարում է նախկինում թույլատրված ավելորդությունների համար։

Թուրքիայի տնտեսության շարժիչ ուժը նվազում է, քանի որ կենտրոնական բանկը բարձր է պահում տոկոսադրույքները լիրայի կայունացման և գնաճի վերահսկան համար։ Իրական բանկային վարկերի ծավալը 2018 թ․-ի վերջին երեք ամիսների ընթացքում եռամսյակային կտրվածքով կրճատվել է 7․2%-ով:

«Ի տարբերություն Թուրքիայի՝ անցյալում կիրառվող V-ձև վերականգնման մոդելների՝ զգալի ռիսկ կա, որ վերականգնումը շատ ավելի դանդաղ է լինելու այս անգամ։ Թուրքիայի ողջ տնտեսությունը կարող է դեպրեսիոն ճնշումների առերեսվել», – ասել է Ինան Դեմիրը՝ Լոնդոնի Nomura International Plc-ի տնտեսագետ։

Share