Բաժին. Տնտեսական

2019թ. հունվարին Հայաստանում գինու արտադրությունն աճել է 2 անգամ

ՀՀ ազգային վիճակագրական ծառայության հրապարակած տվյալների համաձայն 2019թ. հունվարին Հայաստանում արտադրվել է 512․5 հազար լիտր գինի (որից 43․5 հազար լիտրը՝ շամպայն գինիներ), ինչը 2018թ. հունվարի համանման ցուցանիշը գերազանցում է 2 անգամ։

Միևնույն ժամանակ օղու արտադրությունն աճել է 66․9%-ով և կազմել 260․5 հազար լիտր։ Վիսկիի արտադրությունն ավելացել 4․1 անգամ և կազմել 47 հազար լիտր, իսկ գարեջրի արտադրությունն աճել է 38․5%-ով և կազմել 1,000․8 հազար լիտր։

Share