Բաժին. Տնտեսական

2019թ. հունվարին Հայաստանում մսի արտադրությունն աճել է 0.3%-ով

ՀՀ ազգային վիճակագրական ծառայության հրապարակած տվյալների համաձայն 2019թ. հունվարին Հայաստանում արտադրվել է 1,540.2 տոննա միս, ինչը 2018թ. հունվարի ցուցանիշը գերզանցում է 0.3%-ով։

Միևնույն ժամանակ, մսամթերքի արտադրությունը աճել է 64.2%-ով և կազմել 692.4 տոննա, իսկ մսի կիսապատրաստվածքների արտադրությունը ավելացել է 2․3 անգամ և կազմել 92 տոննա։

Share