Բաժին. Տնտեսական

2019 թ․ հունվարին Հայաստանում կաթի արտադրությունը նվազել է 11․4%-ով

ՀՀ ազգային վիճակագրական ծառայության հրապարակած տվյալների համաձայն 2019թ. հունվարին Հայաստանում արտադրվել է 15,092.6 հազար լիտր կաթ, ինչը 2018թ.հունվարի համանման ցուցանիշին զիջում է 11․4%-ով։

Միևնույն ժամանակ, պանրի արտադրությունն աճել է 11.4%-ով և կազմել 1,127.6 տոննա, մածունի արտադրությունն աճել է 3․6%-ով և կազմել 513.5 տոննա, թթվասերի արտադրությունը աճել է 9%-ով և կազմել 365.4 տոննա, կաթնաշոռի արտադրությունն աճել է 11․2%-ով և կազմել 103.1 տոննա, իսկ պաղպաղակի արտադրությունն աճել է 39 անգամ և կազմել 3.9 հազար լիտր։

Share