Բաժին. Տնտեսական

2019թ. հունվարին Հայաստանում գորգերի արտադրությունն աճել է 2.2 անգամ

ՀՀ ազգային վիճակագրական ծառայության հրապարակած տվյալների համաձայն 2019թ. հունվարին Հայաստանում գորգերի արտադրությունը 2018թ. հունվարի համեմատ աճել է 2.2 անգամ և կազմել 1.3 տոննա։

Միևնույն ժամանակ, գուլպեղենի արտադրությունը ավելացել է 2.1 անգամ և կազմել 1,228.3 հազար զույգ։ Իսկ ահա տրիկոտաժեղենի արտադրությունը աճել է 4.8%-ով և կազմել 211 հազար։

Share