Բաժին. Տնտեսական

Մաքսային տարածքներում տեղակայված աջ ղեկով մեքենաները Հայաստան կներմուծվեն մինչև մայիս. ԱԺ-ն առաջին ընթերցմամբ ընդունեց նախագիծը

ՀՀ ազգային ժողովն առաջին ընթերցմամբ միաձայն ընդունեց «Աջակողմյան ղեկային տեղաբաշխմամբ տրանսպորտային միջոցների ներմուծումն արգելելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին նախագիծը:

 «Արմենպրես»-ի հաղորդմամբ` նախագիծն ընդունվեց ԱԺ մարտի 13-ի նիստում:

Դրան կողմ քվեարկեց 112 պատգամավոր, դեմ ձայներ չկային;

Նախածով առաջարկվում է թույլատրել մինչև այս տարվա մայիսի 1-ը Հայաստան ներմուծել մինչև 2018-ի դեկտեմբերի 30-ը ձեռք բերված և մաքսային տարածքներում գտնվող աջ ղեկով մեքենաները:

Share