Բաժին. Տնտեսական

ՀԲ առաքելության հետ քննարկվել է Հայաստանի զբոսաշրջային գրավչության վայրերի բարելավմանն ուղղված գործընթացը

Համաշխարհային բանկի առաքելության շրջանակներում, ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարարությունում կայացել է նախարարի տեղակալ Ավագ Ավանեսյանի հանդիպումը ՀԲ ներկայացուցիչների հետ։

Հանդիպման նպատակն էր քննարկել «Տեղական տնտեսության և ենթակառուցվածքների զարգացում» վարկային ծրագրի իրականացման գործընթացը։

Հանդիպման ընթացքում քննարկվել են զբոսաշրջային գրավչության նախատեսված օբյեկտների և դրանց շրջակայքի բարելավմանն ուղղված ենթակառուցվածքների ստեղծման և վերականգնման աշխատանքների մանրամասները։ Նշվել է նաև իրականացվող աշխատանքներում զբոսաշրջության տեսանկյունից առավել գրավիչ նոր վայրերի ներգրավման անհրաժեշտությունը։

Հանդիպման արդյունքում երկուստեք պայմանավորվածություն է ձեռք բերվել ծրագրային բաղադրիչների և ենթածրագրերի իրականացման գործընթացի լրամշակման և հստակեցման ուղղությամբ։

Share