Բաժին. Տնտեսական

Ներկայումս ՏՏ ոլորտում իրականացվում է պետբյուջեից ֆինանսավորվող երեք ծրագիր

Այսօր կայացած նիստի ընթացքում գործադիրն ընդունել է առանց մրցույթի դրամաշնորհ հատկացնելու և նախկինում ընդունած որոշումներում փոփոխություններ կատարելու մասին որոշում: ՀՀ կառավարության ծրագրով հաստատված տնտեսական զարգացման երեք հիմնական առաջնահերթություններից մեկը բարձր տեխնոլոգիաների ոլորտն է: Ըստ հիմնավորման՝ ներկայումս ՏՏ ոլորտում իրականացվում է պետբյուջեից ֆինանսավորվող երեք ծրագիր՝ «Տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտի խթանման ծառայությունների», «Գյումրու և Վանաձորի տեխնոլոգիական կենտրոնների գործունեության իրականացման» և «2019թ. Տեղեկատվական տեխնոլոգիաների համաշխարհային համաժողովի կազմակերպման»: Որոշմամբ առաջարկվում է 2019 թ. ևս ծրագրերի համապատասխան միջոցառումների իրականացումը վերապահել «Ձեռնարկությունների ինկուբատոր» հիմնադրամին և «Ինֆորմացիոն տեխնոլոգիաների ձեռնարկությունների միությանը»:

Share