Բաժին. Տնտեսական

Այս տարվա առաջին եռամսյակում կառավարությունը հաստատել 146 միլիոն դոլարի 13 ծրագիր

Ընթացիկ տարվա առաջին եռամսյակում կառավարության որոշումների արդյունքում հաստատվել է 13 ծրագիր, ինչի արդյունքում ակնկալվող ներդրումների ծավալը կազմում է 146 միլիոն ԱՄՆ դոլար, իսկ ակնկալվելիք բացվող աշխատատեղերի թիվը՝ 912:  «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ կառավարության նիստում այդ մասին հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ ավելացնելով, որ խոսքը միայն արտոնյալ ռեժիմով ներդրումների մասին է:

Վարչապետը նշեց, որ 2018 թվականի առաջին եռամսյակում հաստատվել է վեց ծրագիր, որի արդյունքում ակնկալվում էր գեներացնել շուրջ հինգ միլիոն դոլարի ներդրում և 140 աշխատատեղ:

«Այսպիսով՝ 2019 թվականի առաջին եռամսյակում, 2018 թվականի առաջին եռամսյակի համեմատ, նշված ցուցանիշները ներդրումների մասով աճել են 27 անգամ, իսկ աշխատատեղերի մասով 6,5 անգամ», – ասաց նա։

Share