Բաժին. Տնտեսական

Հյուսիս-հարավ ծրագրի Տրանշ-3-ում լայն թափով վերսկսվում են շինաշխատանքները

Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցքի ներդրումային ծրագրի Տրանշ-3-ում լայն թափով վերսկսվում են շինաշխատանքները: Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրեցին «Տրանսպորտային ծրագրերի իրականացման կազմակերպություն» ՊՈԱԿ-ից:

«Տրանսպորտային ծրագրերի իրականացման կազմակերպություն» ՊՈԱԿ-ում ապրիլի 9-ին տեղի է ունեցել հանդիպում Ասիական զարգացման բանկի պատվիրակության, Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցքի ներդրումային ծրագրի Տրանշ-3-ի կապալառու չինական «Սինոհիդրո Քորփորեյշն» ընկերության և շինարարության տեխնիկական հսկողությունն իրականացնող «Սպեա Ինջեներիա Եվրոպեա և ԱյԱրԴի Ինջինիերինգ կոնսորցիում» իտալական համատեղ ձեռնարկութան ներկայացուցիչների հետ։  Քննարկվել են Տրանշ-3-ի՝ Ասիական զարգացման բանկի ֆինանսավորմամբ կառուցվող ճանապարհահատվածի շինարարության հետ կապված հարցեր։

Կապալառու կազմակերպությունը նշել է, որ եղանակային պայմանների բարելավմանը զուգընթաց իրենք լայն թափով վերսկսել են շինաշխատանքները։ Շինարարության ընթացքն արագացնելու և առաջընթաց ապահովելու նպատակով համալրել են անհրաժեշտ ռեսուրսները։

Share