Բաժին. Տնտեսական

ԱԲԵԼ ԱՂԱՆԲԵԳՅԱՆ – 2010Թ.-Ը ԵՎՍ ՃԳՆԱԺԱՄԱՅԻՆ Է ԼԻՆԵԼՈՒ

Ճգնաժամից հետո պետություններից կպահանջվի եւս 5 տարի տնտեսությունը վերականգնելու համար: Այսօր իր  «Ճգնաժամ. աղետ եւ հնարավորություն Ռուսաստանի համար» գրքի շնորհանդեսի ժամանակ նման դիրքորոշում հայտնեց ՌԴ գիտությունների ակադեմիայի ակադեմիկոս Աբել Աղանբեգյանը: Ըստ նրա` շատերը ՌԴ-ում գտնում էին, որ 2009թ-ի վերջում կսկսվի աշխուժացում եւ երկիրը դուրս կգա ճգնաժամից, սակայն վերջին կանխատեսումները ցույց են տալիս, որ  2010թ-ը եւս ճգնաժամային է լինելու: Ակադեմիկոսի գնահատմամբ`ՌԴ-ն մեծ դժվարությամբ դուրս կգա տնտեսական ճգնաժամից, քանի որ տնտեսությունն անկում է ապրում, գնալով ավելանում է գործազրկությունը, պակասում` արտադրությունը:

Share