Բաժին. Տնտեսական

Ժամանակ. «Իմ քայլը»՝ հանուն իշխանությանը մերձ օլիգարխիայի բիզնես շահերի. «Սիլ»-ը կարող է դառնալ «Բջնի»

«ԱԺ «Իմ քայլը» խմբակցության մի խումբ պատգամավորներ, այդ թվում՝ Տնտեսական հարցերի հանձնաժողովի նախագահ Բաբկեն Թունյանը, Հայկ Գևորգյանը, Գևորգ Պապոյանը, Արգիշտի Մեխակյանը, Տիգրան Կարապետյանը և Կարեն Համբարձումյանը ներկայացրել են օրենսդրական մի նախագիծ, որի նպատակը նոր իշխանությանը մերձ օլիգարխիայի բիզնես շահերի առաջմղումն է:

Մասնավորապես՝ նրանք առաջարկում են փոփոխություն կատարել «Աշխարհագրական նշումների մասին» օրենքում: Այս փոփոխության ընդունման դեպքում Հայաստանում հնարավոր կլինի մի քանի «Ջերմուկ» կամ «Բջնի» անվանումով հանքային ջրերի արտադրողներ ունենալ: Այսինքն, օրինակ, Խաչատուր Սուքիասյանը կկարողանա իր «Սիլ» հանքային ջուրը անվանել «Բջնի», կամ տասնյակ ընկերություններ կկարողանան «Ջերմուկ» անվանումով հանքային ջուր արտադրել», – գրում է «Ժամանակ» օրաթերթը:

Share