Բաժին. Տնտեսական

2019թ.-ին առաջին եռամսյակում Հայաստանում արտահանումը նվազել է 8․6%-ով

2019 թ. հունվար-մարտ ամիսներին Հայաստանի և այլ երկրների միջև արտաքին առևտրաշրջանառության ծավալը կազմել է 1,63 մլրդ ԱՄՆ դոլար։ 2018թ. նույն ժամանակահատվածի համեմատ ցուցանիշն նվազել է 5%-ով: Այս մասին «Բիզնես 24»-ը տեղեկանում է Ազգային վիճակագրական ծառայությունից (ԱՎԾ):

Ըստ ներկայացված տվյալների՝ հաշվետու ամիսներին գործընկեր երկրների հետ առևտրային հարաբերություններում ներմուծումը գերազանցել է արտահանումը 542.8 մլն ԱՄՆ դոլարով:

Այսպես, 2019թ. առաջին եռամսյակում Հայաստանն արտահանել է 543 մլն ԱՄՆ դոլարի արտադրանք և այլ երկրներից ներմուծել 1,09 մլրդ ԱՄՆ դոլարի արտադրանք:

Հարկ է նշել, որ հաշվետու ամիսներին, նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ, նվազել է ինչպես արտահանումն, այնպես էլ ներմուծումը: Արտահանման ոլորտում նշված ամիսների ընթացքում նվազումը կազմել է 8․6%, իսկ ներմուծման ոլորտում՝ 3․1%:

Share