Բաժին. Տնտեսական

Պետությունը կապաքրեականացնի ակցիզային դրոշմանիշներով չդրոշմավորված ապրանքների իրացման դեպքերը

Պետությունը նախատեսում է ամբողջությամբ ապաքրեականացնել ակցիզային դրոշմանիշներով և դրոշմապիտակներով չդրոշմված կամ դրոշմավորման կանոնների խախտմամբ ապրանքների իրացման դեպքերը:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարարության օրենսդրական նախաձեռնության մասին խոսեց նախարար Տիգրան Խաչատրյանը:

«Ապաքրեականացման դրույթ ենք նախատեսում այն դեպքերում, երբ խոսքը վերաբերում է ակցիզային դրոշմանիշների և ընդհանրապես դրոշմապիտակների օգտագործման կանոնների խախտմանը: Կան դեպքեր, երբ մենք համոզված ենք, որ այդ դրույթները պետք է սահմանափակվեն վարչական պատասխանատվության միջոցներ կիրառելով»,-ասաց Խաչատրյանը:

Նա տեղեկացրեց, որ շուտով կարգավորումները կուղարկվեն ԱԺ՝ քննարկելու: Օրենսդրական փաթեթի նպատակն է տնտեսական գործունեության ոլորտում նվազ հանրային վտանգավորություն ունեցող իրավախախտումների ապաքրեականացումը:

Share