Բաժին. Տնտեսական

«Զվարթնոց» միջազգային օդանավակայանը շուտով կշարունակի բնականոն թռիչքներ իրականացնել 24-ժամյա ռեժիմով

«Զվարթնոց» միջազգային օդանավակայանի նոր, վերանորոգված թռիչքուղին մայիսի 16-ից կշահագործվի նաև ցերեկային ժամերին, ինչը թույլ կտա օդանավակայանին կրկին աշխատել 24-ժամյա ռեժիմով։ Ապրիլի 1-ից մինչև մայիսի 15-ը օդանավակայանից թռիչքներն իրականացվում են միայն գիշերային ժամերին։

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ թռիչքուղին կունենա 3850 մ երկարություն և 56 մ լայնություն: Վերանորոգման աշխատանքները մեկնարկել են ապրիլի 1-ին և իրականացվում են 12 մլն ԱՄՆ դոլար ներդրումների արդյունքում:

Share