Բաժին. Տնտեսական

Նիկոլ Փաշինյան. Եթե վարչապետության օրոք իմ ընտանիքի անդամներից մեկը միլիոնատեր դառնա, ես հաջորդ օրը բանտում պետք է լինեմ

Հայաստանում բոլոր նախկին պաշտոնյաները պետք է պատասխանեն մի հարցի, թե ինչպես է ստացվել, որ բանակում զինվորը ներքնաշորեր չի ունեցել, իսկ իրենց ազգականները, բարեկամները միլիոնատերեր են դարձել: Այս մասին մայիսի 8-ին իր վարչապետության մեկամյակի առիթով հրավիրված մամուլի ասուլիսում նշեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

«Մենակ չասեք, թե բիզնեսով են զբաղվել: Որևէ մեկը կարող է ասել, որ իմ որդին կարող է Հայաստանում բիզնեսով զբաղվել, միլիոնատեր դառնալ, ու մենք ասենք՝ հա դե բիզնեսով է զբավե՞լ: Չի լինի այդպիսի բան: Եթե պարզվի, որ իմ վարչապետության օրոք ընտանիքի անդամներից որևէ մեկը միլիոնատեր է դարձել, ապա ես հաջորդ օրը բանտում պետք է լինեմ: Այդ ո՞ր բիզնեսը չի ցանկանա, որ իր հետ «օրթախ» (բաժնետեր-խմբ.) լինեմ: Մենք նորմա՞լ ենք նայում, որ պաշտոնյայի տղան պիտի բիզնեսով զբաղվի ու միլիոնատեր դառնա: Շատ կարևոր է, որ այս հարցերը մեր օրակարգում լինեն, ու դրանց լուծման հետ կապված կասկած չլինի: Ամեն ինչ պետք է լինի օրենքի շրջանակում»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ասաց Նիկոլ Փաշինյանը:

Share