Բաժին. Տնտեսական

Դավիթ Անանյանը պարզաբանել է Բագրատաշենի մաքսակետում Թուրքիայից Հայաստան ժամանածների ուղեբեռների հետ կապված խնդիրը

Բագրատաշենի մաքսակետում Թուրքիայից Հայաստան ժամանածների ուղեբեռները հայ-վրացական սահմանն անցկացնելու խնդիրը փոխգործակցության շրջանակներում կարգավորվել է: «Արմենպրես»-ի փոխանցմամբ` այս մասին մայիսի 10-ին լրագրողների հետ զրույցում ասաց Պետական եկամուտների կոմիտեի նախագահ Դավիթ Անանյանը:

«Բազմաթիվ անգամ մենք հնարավորություն ենք ունեցել ասելու, որ Թուրքիայի ավտոբուսներով ֆիզիկական անձին ուղեկցող բեռի անվան տակ իրականում գալիս են ակնհայտորեն ձեռնարկատիրական նշանակության ապրանքներ: Խնդիրը դրանում է եղել, որ մեկ անգամ ևս մենք փորձել ենք կանխել դա, և փոխգործակցության շրջանակներում խնդիրը կարգավորվել է»,- ասաց Անանյանը:

ՊԵԿ նախագահը նշեց, որ իրենց ուսումնասիրությունները պարզել են, որ ապրանքները մասամբ ձեռնարկատիրական էին, մասամբ` ոչ:

Մայիսի 9-ին Բագրատաշեն մաքսակետի աշխատակիցները թույլ չէին տվել Թուրքիայից Հայաստան ժամանածներին իրենց ուղեբեռները մտցնել ՀՀ տարածք:

Share