Բաժին. Տնտեսական

2019թ. առաջին եռամսյակում Հայաստանում բեռնափոխադրումները նվազել են 60.3%-ով

ՀՀ ազգային վիճակագրական ծառայության հրապարակած տվյալների համաձայն 2019թ. առաջին եռամսյակում Հայաստանում բեռնափոխադրումների ծավալը կազմել է 2,854.4 հազար տոննա։ 2018թ. համանման ցուցանիշի համեմատ բեռնափոխադրումների ծավալը նվազել է 60.3%-ով։

Մասնավորապես, երկաթուղային բեռնափոխադրումները նվազել են 1%-ով և կազմել 652 հազար տոննա։ Ավտոմոբիլային բեռնափոխադրումները նվազել են 72.2%-ով և կազմել 1,673.1 հազար տոննա, իսկ օդային բեռնափոխադրումներն աճել են 14.7%-ով և կազմել 3.9 հազար տոննա։

Ավտոմոբիլային բեռնափոխադրումների ծավալի կտրուկ նվազումը պայմանավորված է ներհանրապետական բեռնափոխադրումների ծավալի անկմամբ՝ -82.7%։ Միևնույն ժամանակ արտահանմամբ պայմանավորված ավտոմոբիլային բեռնափոխադրումների ծավալն աճել է 6%-ով, իսկ ներկրման դեպքում ցուցանիշի աճը կազմել է 17.6%։

Share