Բաժին. Տնտեսական

2019թ. առաջին եռամսյակում Հայաստանում էլեկտրաէներգիայի արտադրությունը նվազել է 14%-ով

ՀՀ ազգային վիճակագրական ծառայության հրապարակած տվյալների համաձայն 2019թ. առաջին եռամսյակում Հայաստանում արտադրվել է 1,814.9 մլն կՎտ ժամ էլեկտրաէներգիա։ 2018թ. համանման ցուցանիշի համեմատ արտադրության ծավալները նվազել են 14%-ով։

Մասնավորապես, ՋԷԿ-երի արտադրության ծավալները նվազել են 37.1%-ով և կազմել 545.2 մլն կՎտ ժամ։ ՀԷԿ-երի արտադրության ծավալները նվազել են 6.7%-ով և կազմել 430.6 մլն կՎտ ժամ։ ՀԱԷԿ արտադրության ծավալներն աճել են 7.1%-ով և կազմել 835.6 մլն կՎտ ժամ։ Հողմային էլեկտրակայանների արտադրության ծավալներն աճել են 50%-ով և կազմել 1.2 մլն կՎտ ժամ, իսկ արևային էլեկտրաէներգիայի արտադրության ծավալներն աճել են 3.3 անգամ և կազմել 2.3 մլն կՎտ ժամ։

Share