Բաժին. Տնտեսական

2019 թ․ հունվար-մարտ ամիսներին Հայաստանում կաթի արտադրությունում արձանագրվել 44․2% աճ

ՀՀ ազգային վիճակագրական ծառայության հրապարակած տվյալների համաձայն 2019թ. հունվար-մարտ ամիսներին Հայաստանում արտադրվել է 1,745.3 հազար լիտր կաթ, որը 2018թ.-ի համանման ցուցանիշը գերազանցում է 44․2%-ով։

Միևնույն ժամանակ, պանրի արտադրությունն աճել է 14.1%-ով և կազմել 3,986.6 տոննա, մածունի արտադրությունն աճել է 24.4%-ով և կազմել 2,134.8 տոննա, թթվասերի արտադրությունը աճել է 32.3%-ով և կազմել 1,522.4 տոննա, կաթնաշոռի արտադրությունը նույնպես աճել է 23.6%-ով և կազմել 419.6 տոննա, իսկ պաղպաղակի արտադրությունում գրանցվել է 54.4%-ի աճ և կազմել 1,643.9 հազար լիտր։

Share