ՀՀ ազգային ժողովի տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովը դրական եզրակացություն տվեց կառավարության կողմից ներկայացվեց «Պետական տուրքի մասին» ՀՀ օրենքում և կից ներկայացված օրենքի նախագծում լրացում կատարելու մասին օրենքների նախագծի փաթեթին: Իրանից ներկրվող ցեմենտի վրա տուրք սահմանելու մասին նախագիծը երկրորդ ընթերցմամբ կքննարկվի Ազգային ժողովի լիագումար նիստում:
Կառավարությունն առաջինից երկրորդ ընթերցման ժամանակ փոփոխություն էր կատարել նախագծում: Ինչպես հանձնաժողովի նիստում ներկայացրեց ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարար Տիգրան Խաչատրյանը` Իրանից ներկրվող ցեմենտի վրա առաջին ընթերցմամբ առաջարկվող 22 հազար դրամ պետական տուրքի փոխարեն առաջարկվում է սահմանել 14 հազար դրամ պետական տուրք: Բուռն քննարկում առաջացրած հարցի վերաբերյալ փոփոխություն չի կատարվել, կլինկերի վրա պետտուրք չի սահմանվի:
Հանձնաժողովը դրական եզրակացություն տվեց նախագծին, այն կքննարկվի ԱԺ լիագումար նիստում: