Categories: Տնտեսական

ԱԱԾ-ն պարզաբանում է տարածել Բագրատաշեն մաքսակետում ստեղծված իրավիճակի վերաբերյալ

Ազգային անվտանգության ծառայությունը պարզաբանում է տարածել Բագրատաշեն մաքսակետում ստեղծված իրավիճակի վերաբերյալ: «Արմենպրես»-ը ներկայացնում է ԱԱԾ-ի պարզաբանումը.

«Բագրատաշեն մաքսակետում ստեղծված իրավիճակի վերաբերյալ ահազանգած առևտրականների կողմից ներկայացված տեղեկատվության վերաբերյալ պարզաբանվում է.

Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության ծառայությունը մաքսային իրավահարաբերությունների ոլորտի նկատմամբ իր վերահսկողական գործառույթների շրջանակներում իրականացրած օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում տվյալներ  է ստացել՝ մի խումբ տնտեսվարողների կողմից, առանց համապատասխան հայտարարագրման, ապրանքների (հիմնականում՝ հագուստեղեն և տեքստիլ արտադրանք) ներկրման նպատակով կազմակերպված և տևական ժամանակ կիրառվող մեխանիզմների վերաբերյալ:

Մասնավորապես պարզվել է, որ ՀՀ մի խումբ քաղաքացիներ առևտրային նպատակներով Թուրքիայից ձեռք բերված  խոշոր խմբաքանակներով բեռների մի մասը «Բագրատաշեն» հսկիչ մաքսակետով ներկրել են Հայաստան՝ առանց հայտարարագրման կամ այլ՝ ավելի էժան ապրանքների հայտարարագրման անվան տակ՝ չվճարելով մաքսազերծման համար նախատեսված հարկերն ու տուրքերը:

Վերոհիշյալ գործընթացի կանխման նպատակով իրականացված տևական և լայնածավալ օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում 2019 թվականի մայիսի 19-ին կասեցվել է վերը նկարագրված եղանակով ապրանքների ներկրման հերթական դեպքը, հայտնաբերվել են մեկ ավտոբուսով և 5 «Ֆորդ տրանզիտ» ավտոմեքենաներով  ՀՀ տեղափոխված շուրջ 14 տոննա տարբեր տեսակի ապրանքներ, որի միայն մի մասն է սահմանված կարգով հայտարարագրվել, իսկ մնացածը կամ առհասարակ չի հայտարարագրվել, կամ  հայտարարագրվել է և մաքսազերծվել  այլ՝ մաքսային ցածր արժեք ունեցող ապրանքների անվան տակ:

Ստուգվում է վարկածն առ այն, որ բեռների ապօրինի տեղափոխումը նշված քաղաքացիներին, հնարավոր է, հաջողվել է իրականացնել ՀՀ ՊԵԿ Արևելյան մաքսատուն-վարչության «Բագրատաշեն» մաքսակետ բաժնի պաշտոնատար անձանց թողտվության կամ պաշտոնական դիրքի չարաշահման հետևանքով:

Ներկայումս, ՀՀ ԱԱԾ և ՊԵԿ  աշխատակիցների կողմից «Բագրատաշեն» մաքսակետում իրականացվում են համատեղ միջոցառումներ՝ ներկրված ապրանքների գույքագրման և պետությանը պատճառված վնասի չափը հաշվարկելու նպատակով, սակայն առևտրային գործունեությամբ զբաղվող անձինք համառորեն խոչընդոտում են գործընթացին՝  վերոնշյալ մեխանիզմով ստվերային տնտեսական գործունեությունը շարունակելու ակնկալիքով:

Հարկ ենք համարում նաև տեղեկացնել, որ ապրանքները գույքագրելուց, պետությանը պատճառված հնարավոր վնասը հաշվարկելուց և դրա համար նախատեսված հարկերն ու տուրքերը ճշգրտված չափով վճարելուց հետո ապրանքները սահմանված կարգով կարող են վերադարձվել օրինական սեփականատերերին:

ՀՀ ԱԱԾ-ն կոչ է անում ձեռնպահ մնալ պաշտոնատար անձանց օրինական պահանջները դիտավորյալ չկատարելուց, հիշեցնում, որ ՀՀ քրեական օրենսգրքի 316-րդ հոդվածով պատասխանատվություն է նախատեսված իշխանության ներկայացուցչի նկատմամբ բռնություն գործադրելու կամ դրա սպառնալիքի համար և նախազգուշացնում է, որ այսուհետ ևս հետևողական պայքար է տարվելու նմանատիպ երևույթների դեմ»:

Ծանուցում. ենթադրյալ հանցանքի համար կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։

Share

2020թ. հունվար-մայիսին Հայաստանում միջին ամսական անվանական աշխատավարձը կազմել է 190,166 դրամ

2020թ. հունվար մայիս ամիսներին Հայաստանում միջին ամսական անվանական աշխատավարձը կազմել է 190,166 դրամ։ Այս մասին «Բիզնես 24»-ը տեղեկանում է ՀՀ…

8 hours ago

PicsArt ակադեմիան մեկնարկել է JavaScript անվճար դասընթացները

PicsArt ակադեմիան հայտարարել է JavaScript ծրագրավորման լեզվի անվճար օնլայն դասընթացների մեկնարկի մասին։ Դասընթացին մասնակցության հայտ էր ներկայացրել շուրջ 900 դիմորդ,…

10 hours ago

Կենտրոնական բանկ. Շաբաթական ամփոփ տվյալներ – 03/07/20

Հունիսի 29-ից հուլիսի 3-ն ընկած ժամանակահատվածում իրականացված գործարքներն են. USD. Արտարժույթի ներբանկային շուկայում բանկերի կողմից գնվել է 77,960,917 ԱՄՆ դոլար…

11 hours ago

ՀՀ Կենտրոնական բանկ. դրամի փոխարժեք և ոսկու գին 03/07/20

ՀՀ կենտրոնական բանկից «Բիզնես 24»-ին տեղեկացնում են, որ այսօր` հուլիսի 3-ին, ՀՀ Կենտրոնական բանկի կողմից սահմանված փոխարժեքների համաձայն ԱՄՆ դոլարի…

11 hours ago

Գալաքսի ընկերությունների խումբ. Յուվալ Նոյ Հարարիի «Sapiens. մարդկության համառոտ պատմություն» գիրքը թարգմանվել է հայերեն

21-րդ դարի ամենաազդեցիկ գիտնականներից մեկի՝ Յուվալ Նոյ Հարարիի, «Sapiens. մարդկության համառոտ պատմություն» գիրքը թարգմանվել է հայերեն։ Հրեա հայտնի տեսաբանի, համաշխարհային…

12 hours ago

Ջուլիետա Թադևոսյանը՝ անշարժ գույքի հարկման նոր մեխանիզմների, դրույքաչափերի մասին

Մոտավորապես մեկ տարի էր՝ Ազգային ժողովում քննվում, քննարկվում ու քննադատվում էր կառավարության կողմից ներկայացված օրենքի նախագիծը, որն իրենից ներկայացնում է…

13 hours ago

Ամերիաբանկ. համաճարակային պայմաններում օնլայն ծառայությունների ու նոր հնարավորությունների մասին

«Ամերիաբանկ» ՓԲԸ-ի թվային բանկինգի ծառայության ղեկավար Գրիգոր Դավթյանը Իրավաբան.նեթի զրուցել է ժամանակակից աշխարհում, հատկապես համավարակով պայմանավորված թվային բանկինգի, օնլայն ծառայությունների…

15 hours ago

Արմեն Սարգսյանը հանդիպել է ՏՏ ոլորտի մի խումբ ընկերությունների ղեկավարների հետ

Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը հանդիպում է ունեցել տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտի մի խումբ ընկերությունների ղեկավարների հետ: Հանդիպմանը մասնակցել են IU Networks…

15 hours ago

Վաչե Գաբրիելյանը՝ գույքահարկի փոփոխությունների մասին

Ամերիկյան համալսարանի գործարարության և տնտեսագիտության քոլեջի դեկան, ՀՀ նախկին փոխվարչապետ Վաչե Գաբրիելյանը գույքահարկի փոփոխումը ցանկալի է համարում, որովհետև նախկին գույքային…

17 hours ago