Բաժին. Տնտեսական

Չինաստանի Ցինտաո քաղաքում ներկայացվում է հայկական էնոզբոսաշրջությունը

Մայիսի 24-ից 26-ը հայկական գինու (Էնո) զբոսաշրջային արդյունքը և հայկական գինեգործությունը ներկայացվում է  Չինաստանի Ցինտաո քաղաքում անցկացվող Շանհայի համագործակցության կազմակերպության առևտրատնտեսական համաժողովի շրջանակներում կազմակերպված միջազգային ցուցահանդեսին։  Ցուցահանդեսին Հայաստանի մասնակցությունն ապահովում են ՀՀ  տնտեսական զարգացման և ներդրումների նախարարության Զբոսաշրջության Կոմիտեն և «Հայաստանի խաղողագործության և գինեգործության» հիմնադրամը, Չինաստանում ՀՀ դեսպանության հետ համագործակցությամբ։

Հայկական տաղավարում այցելուները ծանոթանում են հայկական գինեգործությանը և գինու մշակույթի պատմությանը, Հայաստանը հյուրերին ներկայացվում է, որպես էնոզբոսաշրջության համար նոր և գրավիչ ուղղություն։ Տաղավարի հյուրերին մատուցվում են հայկական գինիներ, կազմակերպվում են համտեսներ։ Հարթակը մասնակիցներին հնարավորություն է ընձեռում բացահայտելու և թիրախավորելու Չինաստանի զբոսաշրջային շուկայում առկա  նախասիրությունները։

Share