Բաժին. Տնտեսական

«Ժպիտների քաղաք» բարեգործական հիմնադրամն աջակցել է ավելի քան 150 երեխայի և երիտասարդի

«Ժպիտների քաղաք»(City of smile) բարեգործական հիմնադրամը գործունեությունը սկսելու օրվանից մոտ 120 մլն դրամի աջակցություն է ցուցաբերել քաղցկեղով հիվանդ և արյան հիվանդություններ ունեցող երեխաների և երիտասարդների բուժման համար: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին հրավիրված ասուլիսում հայտնեց հիմնադրամի գործադիր տնօրեն Էսթեր Դեմիրճյանը:

«Ժպիտների քաղաք» հիմնադրամը ներկայիս դրությամբ աջակցել է ավելի քան 150 երեխայի և երիտասարդի։ Ցավով պետք է նշեմ, որ այդ թիվն ամեն օր աճում է, ամեն օր ունենք դիմումներ: Հերթագրման խնդիր ընդհանրապես չունենք, որևէ մեկին չենք մերժում»,-ասաց Դեմիրճյան ու նշեց՝ մինչ օրս մոտ 120 մլն դրամ գումար են հատկացրել:

Նրա խոսքով՝ բոլոր այն երեխաները, որոնք համապատասխանում են պահանջներին, համապատասխան գործընթացն անցնելուց հետո գրանցվում են հիմնադրամում, և «Ժպիտների քաղաք ամբողջությամբ հոգում է ծախսերը:

«Ժպիտների քաղաք» (City of smile) բարեգործական հիմնադրամի շահառու են 0-25 տարեկան երեխաներ և երիտասարդներ, որոնք ունեն քաղցկեղի կամ արյան հիվանդության ախտորոշում:

Share