Բաժին. Տնտեսական

Վիվասել-ՄՏՍ. Մեկ լուսարձակ՝ ամբողջ գյուղում․ Սերս գյուղն ընդգրկվել է Էկոգյուղերի ցանցի զարգացման ծրագրում

Էներգախնայող համակարգով լուսավորվող բնակավայրերի ցանկն ընդլայնվում է: Դրանում ներառվում են այնպիսի գյուղեր, որոնք, չնայած հիմնադրման վաղեմի պատմությանը, լուսավորության՝ տարիների չլուծված խնդիր ունեն: ՎիվաՍել-ՄՏՍ-ի ու Վայրի բնության և մշակութային արժեքների պահպանման հիմնադրամի (FPWC) ուշադրության կենտրոնում է հայտնվել նաև Վայոց ձորի մարզի բարձր լեռնային, սահմանամերձ գյուղներից մեկը՝ Սերսը: 

Սերսին անծանոթ որևէ մեկը գիշերը գյուղ մտնելու համար պետք է կողմնորոշվի բնակավայրի միակ լուսարձակով: Այն ամրացված է գյուղապետարանի շենքի պատին՝ հեռվից տեսանելի լինելու համար: Գյուղացիները պատմում են, որ բնակավայրը ստեղծման շատ հին պատմություն ունի. առաջին  բնակիչներն այստեղ են գաղթել պատմական Հայաստանի Սալմաստ գավառից: Իրենք ձգտում են ժամանակի հետ քայլել,  սակայն զարգացման տեմպերը շրջանցել են գյուղը:

Գործընկեր կառույցների՝ ՎիվաՍել-ՄՏՍ-ի ու Վայրի բնության և մշակութային արժեքների պահպանման հիմնադրամի (FPWC) աջակցությամբ, ընթացիկ տարում կմեկնարկեն սպասված աշխատանքները: Գյուղում կկառուցվի արտաքին լուսավորության էներգախնայող համակարգ, որի տնտեսական ու բնապահպանական արդյունավետության մասին այստեղ շատ են լսել: Նախատեսվում է լուսավորել գյուղի կենտրոնական փողոցները՝ շուրջ 1400մ տարածք, որի համար անհրաժեշտ կլինի տեղադրել սյուներ և 39 LED լուսարձակ: ժամանակակից ենթակառուցվածքի զարգացումը կնպաստի գյուղում կյանքի աշխուժացմանը: Կլուծվի նաև երեկոյան ժամերին անվտանգ երթևեկելու և քայլելու խնդիրը: Կարևոր ձեռքբերումներից կլինի նաև ֆինանսական ռեսուրսների խնայողությունը. ներդրվող համակարգը համարվում է լուսավորման ամենաէներգախնայող միջոցն աշխարհում:

———ՎիվաՍել-ՄՏՍ-ը (ՄՏՍ Հայաստան ՓԲԸ) Հայաստանի շարժական կապի առաջատար օպերատորն է, որն ունի ամենաընդարձակ ցանցը և տրամադրում է ձայնային և տվյալների փոխանցման ծառայությունների բազմազան տեսականի` Հայաստանի ամբողջ տարածքում: Գործունեության հիմք ընդունելով իր բաժանորդների շահերին լավագույնս ծառայելը, հիմնադրման օրվանից` 2005թ. հուլիսի 1-ից, ՎիվաՍել-ՄՏՍ-ը կարճ ժամանակամիջոցում կարողացել է ստեղծել համահանրապետական ցանց և բաժանորդների մեծ բազա: ՎիվաՍել-ՄՏՍ-ը նորարարությունների առաջատարն է և հետամուտ է ոլորտի բոլոր զարգացումներին` ի շահ երկրի շարժական հեռահաղորդակցության շուկայի: ՎիվաՍել-ՄՏՍ-ն իր գործունեության մեջ առաջնորդվում է ISO 26000 (Սոցիալական պատասխանատվության միջազգային ստանդարտ) և ISO/IEC 27001:2013 (Տեղեկատվական անվտանգության կառավարման համակարգ) ստանդարտներով: Հավելյալ տեղեկություններ ստանալու համար այցելեք www.mts.am

«Մոբիլնիյե Տելեսիստեմի» ՀԲԸ-ն (ՄՏՍ) Ռուսաստանում և ԱՊՀ երկրներում հեռահաղորդակցության խոշորագույն օպերատոր է: Դուստր ձեռնարկությունների հետ միասին կազմակերպությունը սպասարկում է ավելի քան 100 միլիոն բաժանորդի Ռուսաստանում, Հայաստանում, Բելառուսում և Ուկրաինայում: 2000թ-ի հուլիսից «ՄՏՍ»-ի բաժնետոմսերը գնանշված են Նյու Յորքի բորսայում MBT ծածկագրի տակ: Հավելյալ տեղեկություններ ստանալու համար այցելեք www.mtsgsm.com։

 


Share