Բաժին. Տնտեսական

Բակո Սահակյանը հանդիպում է ունեցել Էռնեկյան խմբի Հայաստանի մասնաճյուղի տնօրենի հետ

Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը հունիսի 4-ին հանդիպում է ունեցել Էռնեկյան խմբի Հայաստանի մասնաճյուղի տնօրեն Խորխե Դել Ագիլա Էռնեկյանի հետ:

Ինչպես «Արմենպրես»-ին հայտնեցին Արցախի Հանրապետության նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունից, քննարկվել են Արցախում մի շարք ծրագրերի իրականացմանն առնչվող հարցեր:

Նախագահ Սահակյանը գոհունակությամբ նշել է, որ Էռնեկյան խումբն ակտիվորեն ներգրավված է Արցախի տարբեր ոլորտների զարգացման գործում՝ հույս հայտնելով, որ կազմակերպության հետ սերտ փոխգործակցությունը կպահպանվի նաեւ ապագայում:

Հանդիպմանը մասնակցում էին պետնախարար Գրիգորի Մարտիրոսյանը, պաշտոնատար այլ անձինք:

 

Share