Բաժին. Տնտեսական

2019թ. հունվար-ապրիլ ամիսներին Հայաստանում պղնձի խտանյութի արտադրությունը նվազել է 14․7%-ով

ՀՀ ազգային վիճակագրական ծառայության հրապարակած տվյալների համաձայն 2019թ. հունվար-ապրիլ ամիսներին Հայաստանում արտադրվել է 94.7 հազար տոննա պղնձի խտանյութ։ 2018թ.-ի համանման 111 հազար տոննա ցուցանիշի համեմատ արտադրության ծավալները նվազել են 14․7%-ով։

Միևնույն ժամանակ ցինկի խտանյութի արտադրությունն ընկել է 12%-ով և կազմել 3,534 տոննա, մոլիբդենի խտանյութի արտադրությունն բարելավել է դիրքերը 15%-ով և կազմել 4,249 տոննա, ֆեռոմոլիբդենի արտադրությունն ավելացել է 5․8%-ով և կազմել 2,385 տոննա, պողպատյա խողովակեների արտադրությունը նվազել է 24%-ով՝ կազմելով 5,078.8  տոննա, իսկ ալյումինե փայլաթիթեղի արտադրությունը նվազել է 4․1%-ով և կազմել 10,388 տոննա։

Share