Բաժին. Տնտեսական

Հայաստանում մշակող արդյունաբերության ոլորտում ստեղծվելու են նոր աշխատատեղեր

Հայաստանը տնտեսության արտահանելի ճյուղը զարգացնելու նպատակով նախատեսում է մշակող արդյունաբերության ոլորտում նոր աշխատատեղեր ստեղծել: «Արմենպրես»-ի հաղորդմամբ` այս մասին ԱԺ եվրասիական ինտեգրական հարցերի ու ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի համատեղ նիստում ասաց ՀՀ էկոնոմիկայի նախարար Տիգրան Խաչատրյանը:

«Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Տիգրան Խաչատրյանը հիշեց, որ վերջերս 51 հազար նոր աշխատատեղի մասին էր հայտարարվել, որոնց մի մասը պարզապես դուրս էր եկել ստվերից: Նա հետաքրքրվեց, թե արդյոք ստվերում կրկին կան աշխատատեղեր և  որտեղ կձևավորվեն նոր իրական աշխատատեղեր:

«Աշխատատեղեր ավելանալու են: Դրանք ավելանալու են մշակող արդյունաբերության մեջ, որովհետև մշակող արդյունաբերությունն է , որ պետք է ապահովի արտահանումը»,-ասաց նախարարն ու նշեց` վերջինս էլ լինելու է տնտեսության շարժիչ ուժը:

Share