Բաժին. Տնտեսական

2019թ. հունվար-ապրիլ ամիսներին Հայաստանում մսի արտադրության ծավալները նվազել են 4․9%-ով

ՀՀ ազգային վիճակագրական ծառայության հրապարակած տվյալների համաձայն 2019թ. հունվար-ապրիլ ամիսներին Հայաստանում արտադրվել է 12,324.2 տոննա միս, որը 2018թ. համանման ցուցանիշը զիջում է 4․9%-ով։

Միևնույն ժամանակ, մսամթերքի արտադրությունը աճել է 30․4%-ով և կազմել 3,712.3 տոննա, իսկ մսի կիսապատրաստվածքների արտադրությունը ավելացել է 1․9 անգամ և կազմել 477.3 տոննա։

Share