Բաժին. Տնտեսական

2019 թ․ հունվար-ապրիլ ամիսներին Հայաստանում կաթի արտադրությունում արձանագրվել 43․6% աճ

ՀՀ ազգային վիճակագրական ծառայության հրապարակած տվյալների համաձայն 2019թ. հունվար-ապրիլ ամիսներին Հայաստանում արտադրվել է 2,376.3 հազար լիտր կաթ, որը 2018թ.-ի համանման ցուցանիշը գերազանցում է 43․6%-ով։

Միևնույն ժամանակ, պանրի արտադրությունն աճել է 10%-ով և կազմել 5,616.1 տոննա, մածունի արտադրությունն աճել է 33․5%-ով և կազմել 3,059.9 տոննա, թթվասերի արտադրությունը աճել է 36․4%-ով և կազմել 2,083.2 տոննա, կաթնաշոռի արտադրությունը նույնպես աճել է 31%-ով և կազմել 590.3 տոննա, իսկ պաղպաղակի արտադրությունում գրանցվել է 23․3%-ի աճ և կազմել 2,769.5 հազար լիտր։

Share