Բաժին. Տնտեսական

2019թ. հունվար-ապրիլ ամիսներին Հայաստանում գորգերի արտադրությունն աճել է 64%-ով

ՀՀ ազգային վիճակագրական ծառայության հրապարակած տվյալների համաձայն այս տարվա հունվար-ապրիլ ամիսներին Հայաստանում արտադրվել է 14.6 տոննա գորգեր և գորգեղեն։ 2018թ.-ի համանման տվյալների համեմատ արտադրության ծավալներն աճել են 64%-ով։

Միևնույն ժամանակ գուլպեղենի արտադրությունը ավելացել է 65․2%-ով և կազմել 5,539.6 հազար զույգ։ Տրիկոտաժեղենի արտադրությունն աճել է 52․5%-ով և կազմել 1,771.4 հազար հատ, իսկ բամբակյա գործվածքների արտադրությունն նվազել է 16․7 %-ով և կազմել 1 տոննա։

Share