Բաժին. Տնտեսական

2018 թ․-ին ՀՀ և ԵԱՏՄ անդամ երկրների միջև ապրանքաշրջանառության ծավալների զգալի աճ է արձանագրվել

ՀՀ պետական եկամուտների կոմիտեն հրապարակել է նախորդ տարվա ՀՀ և ԵԱՏՄ անդամ երկրների միջև փոխադարձ առևտրի ծավալների վերաբերյալ տեղեկատվություն։ Հայտնի է, որ 2018թ․-ին արտահանումը Հայաստանից ԵԱՏՄ երկրներ կազմել է 683,8 մլն ԱՄՆ դոլար: Վերջինս 2017թ․-ի համանման ցուցանիշի արձանագրվել է 20․4% աճ։

Դրա հետ մեկտեղ, 2018թ․-ին ներմուծումը կազմել է 1,47 մլրդ ԱՄՆ դոլար, որը 2017թ․-ի համանման ցուցանիշի հետ համեմատ աճել է 9․5%-ով։

 

Share