Categories: Տնտեսական

Պատգամավորներն առաջարկում են դիվանագիտական ներկայացուցիչների նշանակման համար սահմանել ստաժ, քաղաքական նշանակումների դեպքում՝ քվոտա

ՀՀ ազգային ժողովի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Ռուբեն Ռուբինյանն ու անդամ Արման Բաբաջանյանն առաջարկում են սահմանափակել քաղաքական և այլ նկատառումներով դեսպանների նշանակումը: Նրանք առաջարկում են սահմանել պահանջ՝ դիվանագիտական ներկայացուցիչ, դեսպան նշանակվելու համար անձը պետք է ունենա դիվանագիտական ծառայության առնվազն 15 տարվա փորձ։

«Արմենպրես»-ի հետ զրույցում Ռուբինյանը ներկայացրեց «Դիվանագիտական ծառայության մասին» ՀՀ օրենքում փոփոխություն և լրացում կատարելու մասին օրենքի նախագծի նպատակն ու մանրամասները:

«Նախկինում, ըստ էության, դիվանագիտական ներկայացուցիչ կարող էր նշանակվել գրեթե ցանկացած մեկը, դիվանագիտական ծառայող լինելու, փորձի նախապայման չի եղել: Կային մի քանի պահանջներ, սակայն դրանք շատ լայն չէին, և սա բերել էր նրան, որ հաճախ դեսպաններ նշանակվում էին քաղաքական, բիզնես նկատառումներից ելնելով: Եվ այս ամենից տուժում էր դիվանագիտական ծառայությունը, իսկ ցածր ու միջին մասնագիտական մակարդակի դիվանագետներն աճի տեղ չունեին։ Հեղափոխությունից հետո հայտարարվեց, որ քաղաքական նշանակում չի լինելու, մինչև այսօր այդպիսի նշանակում չի եղել, և նախկին տրամաբանությամբ նշանակված դեսպաններն արդեն հետ են կանչվել: Եվ չնայած արդեն կա կամք՝ դիվանագետներին նշանակել որպես դեսպաններ, սակայն այս նախագծի նպատակն է բացառել արատավոր պրակտիկայի երբևէ կրկնությունը»,-ասաց Ռուբինյանն ու 15 տարվա դիվանագիտական ծառայության ստաժ սահմանելը համարեց  տրամաբանական:

Նրա կարծիքով՝ ցանկացած դիվանագետ դեսպանի մակարդակին հասնելու համար պետք է որոշակի ճանապարհ անցնի: Դա միտված է համակարգի առողջացմանն ու մասնագիտացմանը:

Սակայն Ռուբինյանը տեղեկացրեց, որ քաղաքական նշանակումների համար սահմանվում է ընդհանուր դիվանագիտական ներկայացուցիչների թվի 15 տոկոս քվոտա, այսինքն՝ 15 տոկոսը կարող են դիվանագիտական ծառայության փորձ չունենալ: Նա նկատեց, որ աշխարհում կա նման պրակտիկա, որ որոշակի տոկոսը որոշակի պատճառներով կարող է դիվանագիտական ներկայացուցիչ, դեսպան նշանակվել արտաքին քաղաքական նպատակահարմարությամբ պայմանավորված:

Հարցին՝ արդյոք նախադեպե՞րն են ստիպել նման նախագիծ կազմել՝Ռուբինյանը նշեց, որ նկատի են ունեցել վատ նախադեպերը:

Նախագծով նաև վարչապետին հնարավորություն է տրվում ցանկության դեպքում նախքան թեկնածուին նախագահին ներկայացնելը, ներկայացնել ԱԺ արտաքին հարաբերությունների հանձնաժողով՝ խորհրդատվական եզրակացության: Ռուբինյանը պարզաբանեց՝ ընտրել են ըստ ցանկության ներկայացնելու տարբերակը, քանի որ Սահմանադրությամբ հնարավոր չէ վարչապետին պարտադրել դա անել: «Սակայն ցանկացած վարչապետ կցանկանա լեգիտիմացնել իր նշանակումը: Սա թույլ է տալիս նույնիսկ 15 տոկոս քվոտայի դեպքում բացառել չարաշահումները, անտրամաբանական նշանակումները»,-նշեց պատգամավորը։

Հարցին, թե արդյոք հանձնաժողովն ինչ-որ ազդեցություն կարո ՞ղ է ունենալ վարչապետի որոշման վրա, նա նշեց՝ վարչապետը ոչ մի պարտավորություն չի կրի, սակայն սա քաղաքական զսպող մեխանիզմ կլինի, քանի որ վարչապետի համար լեգիտիմ հարցեր կառաջանան, թե ինչու է հանձնաժողովն օրինակ բացասական եզրակացություն տվել:

Հանձնաժողովի եզրակացությունը կցվելու է այն փաստաթղթերին, որոնք ուղարկվելու են նախագահին:

Հարցին՝ նախագծի  ընդունման դեպքում այլ նկատառումներով նշանակված և գործող դեսպանների հարցն ինչպես է լինելու, արդյոք նրանք հե՞տ են կանչվելու, Ռուբինյանը պատասխանեց, որ այդ դեսպաններն արդեն հետ են կանչվել, իսկ նախագիծը չի վերաբերում արդեն գործող դեսպաններին և միջազգային կազմակերպությունների ներկայացուցիչներին: Նախագծի ընդունումն ինքնին չի նշանակի այդ դեսպանների հետկանչ: Թեև նախագծով չի սահմանվում՝ որ թեկնածուին պետք է կանչեն հանձնաժողովի նիստին, այն թողնված է ԱԺ-ի հայեցողությանը, սակայն Ռուբինյանը վստահեցրեց, որ դա կլինի տրամաբանական ընթացակարգ:

Ի դեպ, նախագիծը ներկայացնող պատգամավորներից Ռուբինյանը «Իմ քայլը», իսկ Բաբաջանյանը՝ «Լուսավոր Հայաստան» խմբակցություններից են:

Share

Ինգա Ղալայանը՝ պետական եկամուտների ցածր ցուցանիշների ու հնարավոր զարգացումների մասին

Պետական եկամուտների կոմիտեն ամփոփում է 2020 թվականի 1-ին կիսամյակում ապահովված եկամուտները 2020 թվականի 1-ին կիսամյակում ՀՀ պետական եկամուտների կոմիտեի կողմից…

6 hours ago

Արայիկ Հարությունյան. Կասֆալտապատվի «Հյուսիս-հարավ» մայրուղուց դեպի Պատարա տանող ավտոճանապարհը

Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը հուլիսի 12-ին այցելել է Ասկերանի շրջանի Պատարա համայնք, ծանոթացել առկա խնդիրներին, տեղում տվել մի շարք հանձնարարականներ: «Արմենպրես»-ին այս մասին…

7 hours ago

Ինչպես են վերահսկվում Երևանում իրականացվող շինարարական աշխատանքները

Վերջին մեկուկես տարում մայրաքաղաքում շինարարության ծավալները նկատելի աճել են: 2019թ.-ին և 2020թ.-ի առաջին կիսամյակում Երևանի քաղաքապետարանը շուրջ 500 նոր շինթույլտվություն…

7 hours ago

Դուբայ-Երևան չվերթը չեղարկվել է

Տեխնիկական հարցերով պայմանավորված՝ չեղարկվել է «Արմենիա» ավիաընկերության կողմից նախատեսված հուլիսի 15-ի Դուբայ-Երևան չվերթը ։ Ինչպես տեղեկացնում է «Արմեպրես»-ը, այս մասին հաղորդագրություն…

7 hours ago

Մոտ 640 ապրանքատեսակ կներմուծվի ԵԱՏՄ միասնական մաքսային սակագներից ցածր մաքսատուրքերով

Հունիսից ուժի մեջ է այն փոփոխությունը, որով ևս 1 տարի երրորդ երկրներից մոտ 640 ապրանքատեսակ կներմուծվի ԵԱՏՄ միասնական մաքսային սակագներից…

7 hours ago

Երրորդ և հաջորդ երեխայի ծննդյան միանվագ նպաստը վճարվելու է ամբողջությամբ՝ առանց ընտանեկան դրամագլխի

2020 թ. հուլիսի 1-ից երրորդ և հաջորդ երեխայի ծննդյան դեպքում երեխայի ծննդյան միանվագ նպաստը վճարվելու է ամբողջությամբ: «Արմենպրես»-ին այս մասին հայտնեցին…

7 hours ago

Կառավարությունը ՀՀ-ում արտակարգ դրության ժամկետը կերկարաձգի ևս 30 օրով` մինչև օգոստոսի 12-ը

Այսօր տեղի է ունեցել ՀՀ կառավարության արտահերթ նիստը, որը վարել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը: Արտահերթ նիստի սկզբում վարչապետն անդրադարձել է…

7 hours ago

ՀՀ Կենտրոնական բանկ. դրամի փոխարժեք և ոսկու գին 13/07/20

ՀՀ կենտրոնական բանկից «Բիզնես 24»-ին տեղեկացնում են, որ այսօր` հուլիսի 13-ին, ՀՀ Կենտրոնական բանկի կողմից սահմանված փոխարժեքների համաձայն ԱՄՆ դոլարի…

9 hours ago

ԱՄՀ. Եվրամիության երկրներում իրական ՀՆԱ-ն 2019թ. մակարդակին կվերադառնա 2022թ.-ին

Եվրամիության երկրներում իրական համախառն ներքին արդյունքը (ՀՆԱ) 2019 թվականի մակարդակին կվերադանա սոսկ 2022 թվականին, սակայն այնուհետեւ բուն տետեսության զգալի կառուցվածքային…

11 hours ago