Categories: Տնտեսական

ԶՈՒ տեխնիկական բազան համալրվեց 16 հրշեջ մեքենաների առաջին խմբաքանակով

Հայաստանի Հանրապետության զինված ուժերի տեխնիկական բազան համալրվեց 16 հրշեջ մեքենաների առաջին խմբաքանակով: Դրանք կբաշխվեն պայթունավտանգ և հրդեհավտանգ զորամասերում: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, ՀՀ պաշտպանության նախարարության Վազգեն Սարգսյանի անվան ռազմական համալսարանի շարահրապարակում հունիսի 14-ին տեղի ունեցավ  զորամասերին ԶՈՒ կարիքների համար ձեռք բերված հրշեջ մեքենաների բաշխման հանդիսավոր արարողությունը, որին ներկա էր ՀՀ ԶՈՒ ԳՇ պետի տեղակալ, գեներալ-լեյտենանտ Ստեփան Գալստյանը:

«Ինչպես զինված ուժերի բոլոր զորատեսակներում, այնպես էլ Զինված ուժերի թիկունքի վարչության  հրշեջ-փրկարարական վարչությունում իրականացվում է տեխնիկական միջոցների նորացման աշխատանք: Զինված ուժերի հակահրդեհային ապահովումը չափազանց կարևոր է, քանզի այն ուղղված է մեր պաշտպանական միջոցների անվտանգ շահագործմանը: Հրշեջ ծառայությունների զարգացման և նորացման նպատակով այս տարվա առաջին կիսամյակում ձեռք են բերվել արդիական հրշեջ մեքենաներ: Այս նոր ձեռքբերումները պետք է պարտավորեցնեն առավել պատասխանատու կերպով իրականացնելու ձեր ծառայողական պարտականությունները»,- հրշեջ-փրկարարներին ասաց Գալստյանը:

Լրագրողների հետ զրույցում ԶՈՒ թիկունքի վարչության հակահրդեհային տեսչության պետ, փոխգնդապետ Սարգիս Մազմանյանը նշեց, որ նմանատիպ համալրումները լինելու են շարունակական:

«Զինված ուժերի ծրագրերի համապատասխան՝ բաշխվելու են հիմնականում պայթունավտանգ և հրդեհավտանգ զորամասերում: Դրանով իրականացվում է և ավտոպարկերի թարմացում, և համալրում»,- ասաց Մազմանյանը:

Share

ՀՀ Կենտրոնական բանկ. դրամի փոխարժեք և ոսկու գին 07/08/20

ՀՀ կենտրոնական բանկից «Բիզնես 24»-ին տեղեկացնում են, որ այսօր` օգոստոսի 7-ին, ՀՀ Կենտրոնական բանկի կողմից սահմանված փոխարժեքների համաձայն ԱՄՆ դոլարի…

5 hours ago

Ժամանակն է մտածել Հայաստան-Լիբանան առևտրատնտեսական կապերը զարգացնելու ուղղությամբ. Սուրեն Պարսյան

ՀՅԴ Բյուրոյի տնտեսական հետազոտությունների գրասենյակի պատասխանատու, տնտեսագետ Սուրեն Պարսյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել՝ անդրադառնալով Հայաստան-Լիբանան առևտրատնտեսական կապերի ներուժին։…

7 hours ago

Նորարական դրամաշնորհներ՝ ուղղված ոչ տեխնոլոգիական գերփոքր, փոքր և միջին ձեռնարկությունների տնտեսական վերականգնմանը

Եվրոպական միության «ԵՄ-ն՝ բիզնեսի համար» նախաձեռնության «Նորարարական տուրիզմ և տեխնոլոգիաների զարգացում Հայաստանի համար» ծրագիրը՝ ՀՀ Էկոնոմիկայի նախարարության հետ սերտ համագործակցությամբ,…

8 hours ago

Հայաստանի ֆոնդային բորսան ամփոփել է հուլիս ամսվա տվյալները

Հայաստանի ֆոնդային բորսայում հուլիս ամսին արժեթղթերի շուկան ունեցել է հետևյալ պատկերը։ Հուլիս ամսին Հայաստանի ֆոնդային բորսայում  տեղի ունեցած առաջնային  աճուրդների…

8 hours ago

Ըստ Bloomberg-ի՝ Մարկ Ցուկերբերգը երրորդն է աշխարհում՝ 100 միլիարդ դոլարը գերազանցող կարողությամբ

Միացյալ Նահանգների Facebook ընկերության ղեկավար Մարկ Ցուկերբերգի կարողությունը գերազանցել Է 100 միլիարդ դոլարը: Այդ մասին օգոստոսի 7-ին վկայում են միլիարդատերերի…

8 hours ago

ՊԵԿ-ը հորդորում է տնտեսավարողներին արհեստականորեն չտրոհել բիզնեսը

ՀՀ Պետական եկամուտների կոմիտեի Հետաքննության և օպերատիվ հետախուզության վարչության կողմից 2020թ. հունվար-հուլիս ամիսների ընթացքում ձեռնարկվել և իրականացվել են 1750 օպերատիվ-հետախուզական…

8 hours ago

ՀԿԵ. Նոր դաստիարակները մասնագիտական նրբություններով կկիսվեն երիտասարդ երկաթուղայինների հետ

Հարավկովկասյան երկաթուղու չորս վետերաններ կդառնան երիտասարդ մասնագետների դաստիարակներ: Իրենց փորձով և մասնագիտական նրբություններով երիտասարդ երկաթուղայինների հետ այսուհետ կիսվելու են Նորիկ…

9 hours ago

Քննարկվել է ագրոպարենային ոլորտի սարքավորումների լիզինգի պետաջակցության ծրագրի բարելավման հնարավորությունը

ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալ Արման Խոջոյանը օգոստոսի 6-ին նախաձեռնել է ֆինանսական կառույցների ներկայացուցիչների հետ հանդիպում` քննարկելու «Հայաստանի Հանրապետությունում ագրոպարենային ոլորտի…

9 hours ago

Զվարթնոց միջազգային օդանավակայանում իրականացվելու է ուղևորների հեռահար ջերմաչափում «խելացի» սաղավարտներով

«Զվարթնոց» միջազգային օդանավակայանի ավիացիոն անվտանգության աշխատակիցներն այսուհետև շրջիկ ծառայության ընթացքում ժամանակակից «խելացի» սաղավարտներով հեռահար ձևով կջերմաչափեն ուղևորներին: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս…

10 hours ago