Categories: Տնտեսական

Մարվեց «Եվրոպայի խորհուրդ» թեմային նվիրված նոր փոստային բացիկ

«Եվրոպայի խորհուրդ» թեմային նվիրված հունիսի 17-ին մարվեց և շրջանառության մեջ դրվեց մեկ նամականիշով երկկողմանի փոստային բացիկ:

Նամականիշով փոստային բացիկի մարումն իրականացրին ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Հակոբ Արշակյանը, ՀՀ արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականյանը, ԵԽ գլխավոր քարտուղարի տեղակալ Գաբրիելա Բատաինի-Դրագոնին և «ՀայՓոստ Թրասթ Մենեջմենթի» խորհրդի նախագահ Խուան Պաբլո Գեչիջյանը:

Փոստային բացիկի նամականիշի կենտրոնական հատվածում պատկերված է Ֆրանսիայի Ստրասբուրգ քաղաքում գտնվող Եվրոպայի խորհրդի գլխամասային գրասենյակի շենքի ճակատը և «ՄԵՐ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԸ, ՄԵՐ ԱԶԱՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ, ՄԵՐ ԵՎՐՈՊԱՆ» կարգախոսը՝ անգլերեն լեզվով: Նամականիշի աջ հատվածում պատկերված է Եվրոպայի խորհրդի 70-ամյակի տարբերանշանը և ԵԽ պաշտոնական լոգոտիպը: Փոստային բացիկի ստորին ձախ հատվածում տեղադրված են «ԵՎՐՈՊԱՅԻ ԽՈՐՀՈՒՐԴ» և «ՄԵՐ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԸ, ՄԵՐ ԱԶԱՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ, ՄԵՐ ԵՎՐՈՊԱՆ» գրառումները՝ հայերեն լեզվով:

Փոստային բացիկի դարձերեսին ներկայացված է Եվրոպայի խորհրդի գլխամասային գրասենյակը և «ՄԵՐ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԸ, ՄԵՐ ԱԶԱՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ, ՄԵՐ ԵՎՐՈՊԱՆ» երկլեզու գրառումը:

Share

ՍԱՏՄ-ն շարունակում է լայնածավալ մշտադիտարկումները

ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմինն այսօր՝ 06.07.2020թ, ստուգայցեր է իրականացրել մայրաքաղաքի Նոր Նորք վարչական շրջանում: Այդ վարչական շրջանի «Նոր Զովք»…

22 mins ago

Կենտրոնական բանկ. գրանցվել է Ֆասթ Կրեդիտ Կապիտալի արժեկտրոնային պարտատոմսերի ազդագիրը

ՀՀ Կենտրոնական Բանկի նախագահ Մարտին Գալստյանի 03.07.2020թ-ի թիվ 1/368Ա որոշմամբ գրանցվել է «Ֆասթ Կրեդիտ Կապիտալ» ՈՒՎԿ ՓԲԸ-ի արժեկտրոնային պարտատոմսերի ազդագիրը:…

25 mins ago

ՀՀ Կենտրոնական բանկ. դրամի փոխարժեք և ոսկու գին 06/07/20

ՀՀ կենտրոնական բանկից «Բիզնես 24»-ին տեղեկացնում են, որ այսօր` հուլիսի 6-ին, ՀՀ Կենտրոնական բանկի կողմից սահմանված փոխարժեքների համաձայն ԱՄՆ դոլարի…

47 mins ago

Մեգամոլում ռումբի մասին ահազանգը կեղծ է եղել

«Մեգամոլ Արմենիա» առևտրի կենտրոնում ռումբի մասին ահազանգը կեղծ է եղել։ Այս մասին հայտնեցին ՀՀ ԱԻՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի…

1 hour ago

Մեգամոլից տարհանվել է մոտ 350 քաղաքացի

«Մեգամոլ Արմենիա» առևտրի կենտրոնում ռումբերի մասին ահազանգից հետո փրկարարները և ոստիկանության աշխատակիցներն իրականացնում են տարհանում․ անվտանգ տարածք է դուրս բերվել…

1 hour ago

Ռոստելեկոմ. «Ուրախ շաբաթ-կիրակի»՝ նոր բաժանորդամետ առաջարկ

Հետևելով ի սկզբանե որդեգրած բաժանորդամետ ռազմավարությանը՝ «Ռոստելեկոմ»-ը ներկայացնում է ոլորտում բացառիկ առաջարկ, որը լիովին արտահայտում է ընկերության բարձր գնահատանքը իր…

2 hours ago

Հին Հայաստանից Հարավաֆրիկյան Հանրապետություն․ չրարտադրության գաղտնիքների բացահայտման հետքերով

Հայաստանում չրագործության ավանդույթը մեզ է հասել դարերի խորքից։ Դեռևս Քրիստոսից առաջ 5-րդ դարում հույն պատմիչ Հերոդոտոսը հիշատակում է Հայաստանի՝ արևով…

3 hours ago

Կորոնավիրուս. Հայաստանում վարակվածների թիվը հասավ 28,936-ի (+330)

Հուլիսի 6-ի, ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 28936 դեպք, որոնցից 16302-ն` առողջացած, 491-ը` մահվան ելքով: Կորոնավիրուսային հիվանդությամբ…

6 hours ago

Beeline. Անդրեյ Պյատախանը ներկայացրել է ընկերության գործունեությունն ու ծրագրերը / տեսանյութ

Յոթ տարի առաջ Beeline-ի հայաստանյան գրասենյակի տնօրենի պաշտոնը ստանձնած Անդրեյ Պյատախինը «Ժամը» լրատվականի մեր գործընկերոջ հետ զրույցում ամփոփել է աշխատանքային…

6 hours ago