Բաժին. Տնտեսական

Արարատ Միրզոյանը մանրամասներ փոխանցեց Նիկոլ Փաշինյանի և Սամվել Կարապետյանի հանդիպումից

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ու ռուսաստանաբնակ հայ գործարար Սամվել Կարապետյանն օրեր առաջ իրենց հանդիպմանը քննարկել են Կարապետյանի կողմից եղած տնտեսական ծրագրերը շարունակելու, նոր ներդրումների հնարավորությունը: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում ասաց Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանը՝ անդրադառնալով լրագրողի հարցին, թե օրեր առաջ տեղի ունեցած հանդիպմանն ինչ են քննարկել:

«Լավ է, որ հանդիպել են, այդպիսի հանդիպում նախկինում էլ է եղել՝ այդ թվում՝ այլ գործարարների հետ, նաև՝ ռուսաստանյան բիզնես դաշտում գործողների հետ: Մանրամասներին տեղյակ չեմ, բայց, որքանով գիտեմ, խոսք է գնացել Կարապետյանի կողմից եղած տնտեսական ծրագրերը շարունակելու մասին: Խոսել են նոր ներդրումների հնարավորության, Հայաստանի տնտեսական աշխուժության, զանազան ցուցանիշների մասին»,-ասաց Միրզոյանը: Նրա խոսքով՝ քննարկվել է նաև նոր ենթակառուցվածքներ գնելու հնարավորությունը, լուրջ ներդրումների մասին խոսակցություն կա:

Share