Բաժին. Տնտեսական

Կառավարության նիստի օրակարգի նախագծում է անշարժ գույքի հարկման բազայի վերաբերյալ փաթեթը

ՀՀ կառավարության հունիսի 20-ի նիստի օրակարգի նախագծում ներառված է Անշարժ գույքի կադաստրի կոմիտեի մշակած փաթեթը, որի մասին հանրության որոշ շրջանակներ թյուրըմբռնում ունեն, թե «գույքահարկի բարձրացում» է առաջարկում։ Ինչպես «Արմենպրես»-ին հայտնեցին ՀՀ անշարժ գույքի կադաստրի կոմիտեի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից, նկատի ունենալով սա, Կադաստրի կոմիտեն նախորդ շաբաթ տեղեկանք է տարածել, որում հակիրճ պարզաբանում է այն իրավիճակը, որից բխել է փաթեթի մշակումը, ինչ է անկալվում դրա ընդունումից հետո, և ինչ կապ կարող է այն ունենալ կամ չունենալ գույքահարկի չափի փոփոխությունների հետ։

«Տեղեկանքին կարող եք ծանոթանալ Կոմիտեի պաշտոնական կայքում. https://www.cadastre.am/article/1571։ Թեմայի շուրջ լրատվամիջոցներին հարցազրույցներ  են տվել Կոմիտեի ղեկավար Սարհատ Պետրոսյանը և տեղակալ Արայիկ Սահակյանը (հղումները տեղադրված են պաշտոնական կայքում և Կոմիտեի սոցցանցային էջերում)։ Միաժամանակ, Սարհատ Պետրոսյանը պատրաստ է Կառավարության նիստից հետո պատասխանել լրագրողների հարցերին։

Զեկուցվելիք փաթեթում ներառված են «Անշարժ գույքի հարկով հարկման նպատակով անշարժ գույքի շուկայական արժեքին մոտարկված կադաստրային գնահատման կարգը սահմանելու մասին» օրենքի նախագիծը և Հարկային օրենսգրքում փոփոխությունների օրինագիծը»,- ասված է ՀՀ անշարժ գույքի կադաստրի կոմիտեի տարածած հաղորդագրության մեջ։

Share