Categories: Տնտեսական

ՊԵԿ-ի և Զարգացման ֆրանսիական գործակալության միջև քննարկվել են գործակցության հարցեր

Պետական եկամուտների կոմիտեում հունիսի 19-ին կոմիտեի նախագահի տեղակալ Միքայել Փաշայանը հանդիպել է Զարգացման ֆրանսիական գործակալության (Agence Française de Développement – AFD) Միջին Արևելքի, Արևելյան Եվրոպայի և Ասիայի գրասենյակի փոխտնօրեն Մարի Բյոռնսոն-Լանգենի կողմից գլխավորած պատվիրակության հետ:

Հանդիպման ընթացքում ֆրանսիական կողմին ներկայացվել է ՊԵԿ ռազմավարությունը, առաջնահերթությունների և ընթացիկ մարտահրավերների վերաբերյալ կոմիտեի ղեկավարության տեսլականը: Կողմերը կարծիքներ են փոխանակել AFD-ի կողմից ֆինանսավորվող ծրագրերի վերաբերյալ: Մասնավորապես, քննարկվել է «Expertise France»-ի կողմից ՊԵԿ-ին տեխնիկական աջակցություն ցուցաբերելու վերաբերյալ ծրագիրը, որը մեկնարկելու է 2019 թվականին: Այն ուղղված է աջակցելու ստվերային տնտեսության դեմ պայքարի մասով ՊԵԿ ռազմավարության իրագործմանը: Պատվիրակության անդամները հայտնել են, որ հուլիսին «Expertise France»-ի ներկայացուցիչները ժամանելու են Երևան, և այդ ժամանակահատվածում ակնկալվում է պաշտոնապես ստորագրել ծրագրի իրագործման վերաբերյալ երկկողմանի պայմանագիր: Ներկայացուցիչներն այդ ընթացքում նախատեսում են հանդիպել նաև ՊԵԿ շահագրգիռ ստորաբաժանումների և այլ գերատեսչությունների փորձագետների հետ:

Share

Ինգա Ղալայանը՝ պետական եկամուտների ցածր ցուցանիշների ու հնարավոր զարգացումների մասին

Պետական եկամուտների կոմիտեն ամփոփում է 2020 թվականի 1-ին կիսամյակում ապահովված եկամուտները 2020 թվականի 1-ին կիսամյակում ՀՀ պետական եկամուտների կոմիտեի կողմից…

13 hours ago

Արայիկ Հարությունյան. Կասֆալտապատվի «Հյուսիս-հարավ» մայրուղուց դեպի Պատարա տանող ավտոճանապարհը

Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը հուլիսի 12-ին այցելել է Ասկերանի շրջանի Պատարա համայնք, ծանոթացել առկա խնդիրներին, տեղում տվել մի շարք հանձնարարականներ: «Արմենպրես»-ին այս մասին…

14 hours ago

Ինչպես են վերահսկվում Երևանում իրականացվող շինարարական աշխատանքները

Վերջին մեկուկես տարում մայրաքաղաքում շինարարության ծավալները նկատելի աճել են: 2019թ.-ին և 2020թ.-ի առաջին կիսամյակում Երևանի քաղաքապետարանը շուրջ 500 նոր շինթույլտվություն…

14 hours ago

Դուբայ-Երևան չվերթը չեղարկվել է

Տեխնիկական հարցերով պայմանավորված՝ չեղարկվել է «Արմենիա» ավիաընկերության կողմից նախատեսված հուլիսի 15-ի Դուբայ-Երևան չվերթը ։ Ինչպես տեղեկացնում է «Արմեպրես»-ը, այս մասին հաղորդագրություն…

14 hours ago

Մոտ 640 ապրանքատեսակ կներմուծվի ԵԱՏՄ միասնական մաքսային սակագներից ցածր մաքսատուրքերով

Հունիսից ուժի մեջ է այն փոփոխությունը, որով ևս 1 տարի երրորդ երկրներից մոտ 640 ապրանքատեսակ կներմուծվի ԵԱՏՄ միասնական մաքսային սակագներից…

14 hours ago

Երրորդ և հաջորդ երեխայի ծննդյան միանվագ նպաստը վճարվելու է ամբողջությամբ՝ առանց ընտանեկան դրամագլխի

2020 թ. հուլիսի 1-ից երրորդ և հաջորդ երեխայի ծննդյան դեպքում երեխայի ծննդյան միանվագ նպաստը վճարվելու է ամբողջությամբ: «Արմենպրես»-ին այս մասին հայտնեցին…

15 hours ago

Կառավարությունը ՀՀ-ում արտակարգ դրության ժամկետը կերկարաձգի ևս 30 օրով` մինչև օգոստոսի 12-ը

Այսօր տեղի է ունեցել ՀՀ կառավարության արտահերթ նիստը, որը վարել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը: Արտահերթ նիստի սկզբում վարչապետն անդրադարձել է…

15 hours ago

ՀՀ Կենտրոնական բանկ. դրամի փոխարժեք և ոսկու գին 13/07/20

ՀՀ կենտրոնական բանկից «Բիզնես 24»-ին տեղեկացնում են, որ այսօր` հուլիսի 13-ին, ՀՀ Կենտրոնական բանկի կողմից սահմանված փոխարժեքների համաձայն ԱՄՆ դոլարի…

16 hours ago

ԱՄՀ. Եվրամիության երկրներում իրական ՀՆԱ-ն 2019թ. մակարդակին կվերադառնա 2022թ.-ին

Եվրամիության երկրներում իրական համախառն ներքին արդյունքը (ՀՆԱ) 2019 թվականի մակարդակին կվերադանա սոսկ 2022 թվականին, սակայն այնուհետեւ բուն տետեսության զգալի կառուցվածքային…

18 hours ago