Բաժին. Տնտեսական

Սպառողական գների ինդեքսը Հայաստանում 2019թ.-ի մայիսին

Ազգային Վիճակագրական Ծառայությունը ամսական կտրվածքով Հայաստանի  Հանրապետությունում  սպառողական  գների  ինդեքսի  հաշվարկման  համար  Երևան  քաղաքում և հանրապետության 10 մարզերում սահմանված մեթոդաբանությամբիրականացնում է  սպառողական գների (սակագների) դիտարկում: Սպառողական  գների  ինդեքսի  հաշվարկման  համար,  ՍԳԻ-ի  զամբյուղում  ներառված  է`  450  ապրանք-ծառայություն (շուրջ 8000 ապրանք (ծառայություն)–ներկայայացուցիչ):

Բիզնես24-ը ներկայացնում է 2019թ.-ի մայիս ամսվա ՀՀ-ում ՍԳԻ համապարփակ տվյալների փոփոխությունը 2018թ.-ի համապատասխան ամսվա նկատմամբ։

2019թ. մայիսին նախորդ տարվա մայիսի համեմատությամբ սպառողական գների ինդեքսը ընդհանուր ավելացել է 2.8%-ով։ Այսպիսով, սննդամթերքի համար նախորդ տարվա միևնույն ժամանակահատվածի համեմատությամբ աճել է 5.5%-ով, մասնավորապես հացի գնի աճը կազմել է 5.4%, կարտոֆիլինը՝ 38.6%, թռչնամսինը՝ 13.6%, ծովամթերքինը՝ 28.8%, իսկ ձվինը՝ 26.9%։ Միևնույն ժամանակ, ալկոհոլային խմիչքների և ծխախոտային արտադրատեսակների գներն աճել են 4.5%-ով։ Հագուստի, կոշիկի և տրիկոտաժե այլ պարագաների գները գրանցել են ընդամենը 1.7% աճ։

Առողջապահության ոլորտում արձանագրվել է գների 2.2% աճ, տրանսպորտում՝ 1.1% աճ, մինչդեռ կապի, ինչպես նաև հանգստի և մշակույթի ոլորտներում գները համապատասխանաբար նվազել են 0.6%-ով և 2.2%-ով։

Ցանկը եզրափակվում է կրթության ոլորտում սպառողական գների ինդեքսների 1.4 %, հյուրընկալության ոլորտի՝ 1.7% և տարբեր ապրանքների և ծառայությունների մասով գների 0.7% աճով։

Share