Բաժին. Տնտեսական

Վրացական MyWay-ը ռուսաստանցիներին կվերադարձնի տոմսերի գումարը ավիահաղորդակցության արգելման ֆոնին

MyWay վրացական ավիաընկերությունը հայտարարել Է, որ պատրաստ Է ամբողջությամբ ուղեւորներին վերադարձնել Ռուսաստան այն չվերթների ավիատոմսերի գումարը, որոնք պետք Է կայանային հուլիսի 8-ից հետո, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը՝ պղում անելով «Ինտերֆաքս»-ին:

«MyWay Airlines-ը կսկսի Ռուսաստան չվերթների տոմսերի վերադարձման գործընթացը, որոնք պետք Է կայանային հուլիսի 8-ից հետո: Ուղեւորների կողմից վճարված բոլոր փողերն ամբողջությամբ կվերադարձվեն»,-ասված Է ավիաընկերության հաղորդագրության մեջ:

Share