Բաժին. Տնտեսական

Ռոսատոմի՝ «ՏՎԷԼ» վառելիքային ընկերությունը կհամալրի Հայկական ԱԷԿ-ի միջուկային վառելիքի պաշարը

«ՏՎԷԼ» ԲԸ և «Հայկական ատոմային էլեկտրակայան» ՓԲԸ (Հայկական ԱԷԿ) ստորագրել են 2019-2020թթ․ ռուսաստանյան միջուկային վառելիքի մատակարարման վերաբերյալ պայմանագրային փաստաթղթերը։ Նախկինում, 2017թ․ կնքված փաստաթղթերի հիման վրա էլեկտրակայանում ձևավորվել է միջուկային ռեզերվի պաշար։

«Հիմնական պայմանագրի վերջին լրացումները թույլ կտան ոչ միայն ապահովել թարմ միջուկային վառելիքի Հայկական ԱԷԿ-ի ամբողջ պահանջը, այլև կայանի հարթակում համալրել դրա պահուստը, ինչը բարձրացնում է ռեակտորի ապահովման հուսալիությունը։ ՏՎԷԼ վառելիքային ընկերությունը հայկական գործընկերներին ավանդաբար առաջարկում է միջուկային վառելիքի մատակարարման հարմարավետ պայմաններ։ Մենք հաշվի ենք առնում այդ թվում միակ ատոմային էներգաբլոկի շահագործման ժամկետի երկարացման ընթացիկ աշխատանքները, որոնք ժամանակավորապես սահմանափակում են էլեկտրաէներգիայի արտադրությունը», – նշեց «ՏՎԷԼ» ԲԸ կոմերցիայի և միջազգային բիզնեսի գծով ավագ փոխնախագահ Օլեգ Գրիգորյևը։

«ՏՎԷԼ» ԲԸ և Հայկական ԱԷԿ-ի միջև հիմնական վառելիքային պայմանագիրը գործում է մինչև 2-րդ էներգաբլոկի շահագործման ժամկետի ավարտը, այդ թվում դրա կենսական ցիկլը երկարացնելուց հետո։ 407,5 ՄՎտ դրվածքային հզորութայմբ Հայաստանի միակ ատոմային էներգաբլոկ է մատակարարվում Մեքենաշինական գործարանի արտադրության ВВЭР-440 ռեակտորի համար նախատեսված վիբրակայուն վառելիք։

Ռոսատոմի՝ «ՏՎԷԼ» վառելիքային ընկերությունը ներառում է միջուկային վառելիքի ստեղծման, ուրանի հարստացման և ձևափոխման, կայուն իզոտոպերի արտադրության, գազային ցենտրիֆուգների արտադրության ձեռնարկություններ, ինչպես նաև գիտահետազոտական և կոնստրուկտորական կազմակերպություններ։ Այն հանդիսանում է միջակային վառելիքի միակ մատակարարը ռուսաստանյան ատոմակայանների համար։ Ռոսատոմի՝ «ՏՎԷԼ» վառելիքային ընկերությունը ապահովում է միջուկային վառելիքով 15 երկրի 76 էներգետիկ ռեակտոր, 8 երկրի հետազոտական ռեակտոր, ինչպես նաև ռուսաստանյան ատոմային նավատորմի տրանսպորտային ռեակտորներ։ Աշխարհի յուրաքանչյուր 6-րդ էներգետիկ ռեակտոր աշխատում է ՏՎԷԼ-ում արտադրված վառելիքի վրա։ www.tvel.ru

Share